24/10/2026

առևտուր

Ռուբեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Գործունեությունը հետևյալն է – Մթերային խանութ է, ձեռք բերում և վաճառում հյութ, կաթ, տուփով սուրճ և հենց խանութի մեջ նաև արտադրում և վաճառում է խմորեղեն, կարկանդակ, գաթա, հաց և այլ հրուշակեղեն: Հարց․ արդյո՞ք ճիշտ կլինի ՀԴՄ սարքի վրա բացել երկու սեկցիա 1. Առևտուր 2. Արտադրություն։ Առևտրի մասով հարկը 1.5-ից 5 տոկոս, իսկ արտադրության մասով 3.5 տոկո՞ս։ Հարցի բուն իմաստը կայանում է նրանում, որ կարո՞ղ է արդյոք հրուշակեղենի վաճառքը որևիցե ձև դիտարկվել որպես հանրային սնունդ։

Արինա․

1) Եթե վաճառված ապրանքների ինքնարժեքը կազմում է 50 000 դրամ, գնումները` 40 000 դրամ, իսկ ապրանքների վերջնական մնացորդը 7 000 դրամ, ապա որքա՞ն կկազմի սկզբնական մնացորդը։

2) տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Սրբուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցել ենք 06.12-ին ու տեղեկացվել, որ 20-օրյա ժամկետում պիտի հարկային նամակ ուղարկենք (հավանաբար հարկման ձևի վերաբերյալ), գործունեություն սկսելու ենք 2023-ի հունվարից։ Գործունեության տեսակն առցանց առքուվաճառք է, ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու և ե՞րբ ուղարկել նամակը, որպեսզի գործունեությունը դեռ չսկսած չհարկվենք, այլ հարկվենք 2023-ից։ Նախապես անչափ շնորհակալություն։

Լուսէ․

Խնդիր. Կազմակերպությունը զբաղվում է առևտրական գործունեությամբ, ունի առևտրային սրահ, որի պաշարների գույքագրումը իրականացվել է 01.01.2016թ.ին, գույքագրմամբ պաշարները կազմվել են 15 մլն. դրամի, սակայն պաշարների հաշվապահական մնացորդը կազմում էր 15.2 մլն. դրամ: Տարվա ընթացքում մատակարարներից կատարվել են ձեռք բերումներ՝ 145 մլն. Վաճառքը կազմել է 158մլն, Վաճառքից համախառն շահույթը կազմում է 23 մլն. Հայտնի է, որ տվյալ տարում պաշարների պահպանման ծախսերը կազմել են 1 մլն: Պահանջվում է որոշել պաշարների մնացորդը առ 31.12.2016թ.ին։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, մանրածախ առևտրում ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, հատը՝ 650: Պետք է ավելացնի միայն հավելագի՞ն՝ 15%: Բայց ինքնարժեքը կլինի 650-16.67%։

Mariam.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, ԱՁ-ով ավտոտեխսպասարկման կետ ենք ուզում բացել (Вулканизация), հետագայում նաև վարձակալված տարածքում ուզում ենք պահեստամասերի վաճառք իրականացնենք, միկրոձեռնարկատիրությամբ կարո՞ղ ենք աշխատել, թե՞ ոչ։ ԱՁ-ն իր գործունեությունը իրականացնելու է մարզում, շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդներով օգնեք։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։

Մելանյա.

Խնդրում եմ օգնել: Ես ցանկանում եմ Հայաստանյան օնլայն մարկետփլեյսում որպես վաճառող գրանցվել /Ա/Ձ/: Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կարող եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Եվ հավելեմ,որ Ա/Ձ գրանցման հասցեն մարզ է /սահմանամերձ/։

Մարիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։

1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։

2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։

3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Արսեն.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։

Նարե.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։

Նազելի.

Բարև Ձեզ:
Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը:
Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում:
Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի:

Նախապես շնորհակալություն:

Վահան.

Բարև Ձեզ։ Եթե նոր մանրածախ առևտրային ընկերությունը, որը սկիզբում հարկման տեսակը միկրոձեռնարկատիրությունն է, երեք ամիս անց ըստ շրջանառության ծավալների շրջանառության հարկն է և 6 ամիս անց ԱԱՀ-ն Է։ Այս 9 ամիսներին ԱԱՀ-ով ձեռքբերված /ներդրված ծախսերը/ ապրանքները ի՞նչ նպաստավոր պայմաններ են ստեղծում հետագա ԱԱՀ մասով հարկմանը։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք․ Ա/Ձ-Ն ցանկանում է զբաղվել բանջարեղենի օնլայն վաճառքով, ունի կայք՝ բացած, կարո՞ղ է գործել շրջհարկով, հդմ պե՞տք է ունենա, գրանցված աշխատող պիտի՞ լինի։ Նաև խնդրում եմ ասեք այդ օնլայն հդմ-ն ինչպե՞ս է գործածվում։

Լիա.

Բարև Ձեզ։ Եթե հարկային տեսչությունը տուգանել է 150 000 դրամով, արդյո՞ք դա համարվում է ծախս։ Նշեմ, որ կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով և ծավալում է առևտրային գործունեություն։

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն