30/10/2026

արտադրություն

Գրիգոր.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արևածաղիկի արտադրություն է, աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ունի ներկրում (ԵՏՄ) և արտահանում: Բացի ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ հարկերի հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ ենք հանձնում: Այլ բնագավառներում փորձ ունեմ, ուղղակի սննդի արտադրությունում չեմ աշխատել: Նախապես շնորհակալ եմ:

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոսմետիկայի ոլորտում արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային կանոնները, ԱԱՀ-ի դրույքաչափը և այլ հարկային վճարումներ:

Քրիստինե.

Բարև բոլորին։ Հարգելի մասնագետներ, ՍՊԸ-ն , որը գործելու է միկրոյի դաշտում, հայտարարությունը / 257 ձև՞ն է/ տալիս եմ պետռեգիստրում գրանցման օրո՞վ։ Եվ մի հարց էլ. չրարտադրության գործունեության տեսակը /կոդը/ սա՞ է ՝ C10391 :

Մերի.

Բարև Ձեզ։ Մենք ցանկանում ենք մրգային օղիների արտադրություն սկսել։ Ծանուցումը ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն։ Կխնդրեի օգնեիք հասկանալ հետագա ընթացքը. շիշ, շշալցում, պիտակների ձեռք բերման կարգ ու վայր, ակցիզային հարկի վճարման վայր, դրոշմանիշների ձեռք բերման կարգ և արժեք, և այլ պետական բոլոր վճարումներ և ընթացակարգ։

Նարին.

Հարկման ինչ ձևի հայտ ներկայացնել?
Քանի օր առաջ պետ. ռեգիստրում բացել ենք ՍՊԸ, հագուստի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ կազմակերպություն, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու և կարծում եմ դեռևս ակտիվություն չի ցուցաբերելու: Ի՞նչ հարկման ձև ընտրել, արդյո՞ք միկրոձեռնակատիրոջ դիմում տալը ճիշտ է հագուստի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար, և եթե այո, ի՞նչ հայտ, ի՞նչ հաշվետվություն և ինչպիսի՞ ամսական վճարներ է անհրաժեշտ ներկայացնել:

Ալինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Ամալյա.

Օղու արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀԴՄ-ով վաճառելու դեպքում պարտադի՞ր է գրվի ապրանքի լիտրը և անունը։

Վարդուհի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։

Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ եթե ԱՁ-ն արտադրությամբ է զբաղվում սահմանամերձ համայնքում, աշխատում է շրջհարկով, շահութահարկից ազատվու՞մ է, բայց ներկայացնում է շահութահարկի 0-ական հաշվարկ, և առհասարակ, ազատված լինելով, շահութահարկից 0-ական հաշվարկ ներկայացնել պե՞տք է:

Անի.

Բարև ձեզ:
Պենզաբլոկի (пеноблок) արտադրություն ենք ուզում սկսել մեր բակում: Կասե՞ք՝ ի՞նչ հարկով ենք հարկվելու, քանի՞ տոկոս հարկ պետք է վճարենք, ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ: Փոքրիկ ձեռնարկություն է լինելու Արմավիրի մարզի գյուղերից մեկում, առայժմ առանց աշխատողների:
Պատրաստ եմ ԱՁ բացել:
Կանխավ շնորհակալություն:

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ներկայացնել հետևյալ գործունեությունների համար անհրաժեշտ հաշվետվությունների ցանկը` ըստ ձևերի և տարվա կտրվածքով: 1. Լավաշի և սառը սուրճի սրտադրությունը նույն ԱՁ-ի գործունեություննե՞րն են, ունի 3 աշխատող, աշխատում է շրջհարկով: 2. Գեղեցկության սրահի գործունեություն՝ վարձու սշխատող չունի, աշխատում է միկրոձեռնարկատիրական համակարգում: 3. Ածուխի արտադրություն, աշխատում է միկրոձեռ. համակարգում: 4. Հագուստի խանութ, ունի 1 աշխատող, աշխատում է միկրո. համակարգում: Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է ոչխարի բրդից պատրաստված արտադրատեսակների վաճառքով։ Հումքը/բուրդը/ ձեռք է բերում գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար, և ի՞նչ պարտավորություններ կառաջանան։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Արփինե.

Բարև Ձեզ: Ֆիզ. ԱՁ-ն ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքով։ Պատրաստման գործընթացը իրականացվելու է ազատ (ապահովված բոլոր հարմարություններով) բնակարանում: Ինչ՞ գործընթաց և թույլտվություններ են պետք սննդի անվտանգության տեսչությունից և սանէպիդկայանից, և արդյո՞ք կարող է որպես արտադրություն համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ համարվում է հանրային սնունդ և շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Նախապես շնորհակալ եմ։

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:

Մարիամ.

Կխնդրեի օգնել լուծել խնդիրները։ 1. Մասնագիտացման արդյունքում ձեռնարկության մեկ միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերը 110 ռուբլուց դարձել է 90 ռուբլի, իսկ տրանսպորտաինը՝ 5-ից դարձել է 6 ռուբլի։ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի։ Որոշել տարեկան տնտեսման չափը, եթե իրացվել է 60 հազ. արտադրանք։

2. Հաշվարկել ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, եթե ձեռնարկությունը ձեռք է բերել 36 մլն դրամ արժողությամբ հիմնական արտադրական ֆոնդ, 6 տարի ծառայողական ժամկետով։ Հաշվարկել տարիների թիվը՝ գծային եղանակով։

Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան.

Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։

Սոֆյա.

Բարև Ձեզ: ԱՁ-ն գրանցված է Երևան քաղաքում և զբաղվելու է փայտե իրերի արտադրությամբ /ձեռքի աշխատանք/: Վաճառքը կազմակերպելու է օնլայն ամբողջ Հայաստանի տարածքում՝ առաքումով: Ասացեք խնդրեմ՝
1. Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն աշխատել միկրոյով:
2. Վաճառքը երկրից դուրս կազմակերպելու դեպքում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Քրիստինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ կազմակերպությունը ո՞ր գործունեության դասակարգչի տակ պետք է աշխատի՝ գնում է թուղթ, մեկ այլ տեղ պատրաստում է թղթե տոպրակներ, արկղեր և վաճառելու է մեծածախ։ Լինելու է առևտո՞ւր՝ G 46.90.0, G 46.76.9, թե՞ արտադրություն՝ DE 21.25.0:

Մարի.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Սուրեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։