Լիաննա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ, կմանրամասնե՞ք նշված օրենքի հոդվածը։ Առանձնապես հետաքրքիր է՝ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՄԱՍ ԱՌ ՄԱՍ: Կներեք՝ չնշեցի, որ հոդվածի մասին է խոսքը՝ 173:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
1) 140 օր / 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության
2) 155 օր / 70 օր հղիության, 85 օր ծննդաբերության / բարդ ծննդաբերության դեպքում
3) 180 օր / 70 օր հղիության, 110 օր ծննդաբերության / միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ։ Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի արձակուրդի օրերին։
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական /երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական/ դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր /խորթ մոր/, հոր /խորթ հոր/ կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը /պաշտոնը/, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի: