22/10/2026

դիմում

Անի․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել այս տարվա հունիսի 20-ին և այսօր տեղեկացրել է, որ չի ցանկանում աշխատել, քանի որ այլ տեղից աշխատանքի հրավեր է ստացել, կարելի է եթե այսօր ազատման դիմում է ներկայացրել, նրան մեկ շաբաթից ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր պետք է 30 օրն անցնի, նոր ազատվի:

Վահե․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Ռուբ.

Բարև ձեզ, եթե ՍՊԸ-ն ցանկանում է գործունեության ժամանակավոր դադար տալ անորոշ ժամկետով, սակայն ունի ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակից և պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով, ապա կարո՞ղ է ներկայացնել դիմումը թե՞ ոչ, և արդյո՞ք ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակցի գծով ամեն ամիս պետք է ներկայացվի եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե ԱՁ-ն շրջհարկի դիմում չի տվել, անցել է ԱԱՀ-ի դաշտ, հիմա պետք է թաքսում գրանցել որպես լիազոր և օգտագործող հաշվետվությունները ուղարկելու համար, ինձ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, ու եթե դիմում ձև կա, խնդրեմ ուղարկեք։

Սիրարփի․

Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց․ աշխատակիցը գրել է դիմում հերթական արձակուրդի և դիմումում նաև խնդրել, որ վճարվի ոչ թե 3 օր առաջ կամ դիմումից 3 օրվա ընթացքում, այլ ուրիշ ժամկետ, օրինակ ՝ 15,06,-17,08, բայց խնդրել է վճարել 10,07, տնօրենը կարո՞ղ է մակագրի հաշվապահին վճարելու համար և ի՞նչ հիմքով, եթե կարելի է՝ գրեք հղումը ԱՕ-ի։

Գոռ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը որոշել է անցնել ԱԱՀ-ի։ Կասե՞ք՝ ո՞ր համարի էլ․ հայտարարությունը պետք հանձնի ՊԵԿ և ո՞ր հոդվածների հիմքով։ Նշեմ, որ անցումը կամավոր է, այլ ոչ թե շրջանառության ծավալից կամ այլ պարտադիր պայմաններից։

Արթուր․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով․ ԱՁ-ն բացվել է, սակայն ճիշտ ժամանակին չի ներկայացվել հարկման դաշտ ընտրելու հայտարարություն, և ավտոմատ անցել է ԱԱՀ-ի դաշտ, դրանից հետո մատուցել են ծառայություն և դուրս են գրել հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ, հիմա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է 20% հարկվի՞։

Անի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել.

ԱՁ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում և հարկայինում չի գրանցվել որպես լիազոր կամ օգտվող և, հետևաբար, բաց է թողել շրջ. հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման 20-օրյա ժամկետը:

Հարցը. կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն պետ ռեգիստրում փակման դիմում ներկայացնել և նոր ԱՁ բացել նույն ֆիզ. անձի անունով:

Շնորհակալ եմ նախապես։

Մելիք․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Մոռացել եմ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը ուղարկել, և Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Հունվարին դուրս եմ գրել հաշիվ վավերագիր՝ համարելով շրջանառության հարկով հարկվող, ինչպես նաև ՀԴՄ կտրոններում չեմ առանձնացրել 16,67% ԱԱՀ-ն և ԱԱՀ-ից ազատված գործարքները։ Տվյալ պարագայում ինչպե՞ս վարվել և ինչպե՞ս լրացնել ԱԱՀ հաշվարկը։

Աննա.

Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ցանկանում եմ աշխատանքի անցնել այլ կազմակերպությունում: Պարտադիր պետք է դիմումո՞վ դուրս գամ նախորդ աշխատավայրից, թե՞ քանի որ դեռ արձակուրդիս ժամկետը չի լրացել, կարող եմ դիմումս գրել լրանալուց հետո, իսկ մինչ այդ անցնել աշխատանքի այլ կազմակերպությունում։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ԱԱՀ հետաձգում հասկացությունը ի՞նչ գործողություններ է պահանջում։ Խոսքը գնում է 2021թվականին ներմուծված որպես ՀՄ համակարգիչների մասին (8471 կոդով) ։ Ներմուծելու պահին ԱԱՀ չի վճարվել, պահանջ չի եղել։ Ենթադրել եմ, որ դա մեխանիկորեն է կատարվում։ Մաքսայինի թեժ գծի հետ խոսալուց, եթե ճիշտ հասկացա, պարզվում է, որ դիմում պիտի գրվեր, որպեսզի ԱԱՀ պարտավորությունը համարվեր հետաձգված։ Եվ հիմա, քանի որ դիմում չի գրվել, դա դուրս է գալիս, որ չկատարած հարկային պարտավորություն է, և պիտի գանձվի տույժերով ներառյալ, բայց միասնական հաշվում չունեմ ԱԱՀ մասով պարտավորություն։ Խնդրում եմ՝ ով ունեցել է ԱԱՀ-ի հետաձգման փորձ, արձագանքել, կանխավ շնորհակալ եմ։

Արաքս.

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ներմուծել է 2404 ԱՏԳԱ ծածկագրով ապրանք, այս պահին անհրաժեշտություն կա այդ ապրանքը վաճառել։ Վաճառքն իրականացնելու են շրջհարկ վճարող ՍՊ ընկերության միջնորդությամբ։ Գնորդի պահանջն է, ակցիզավորված վաճառել այդ ապրանքը։ Կարո՞ղ է ՍՊ ընկերությունը դիմումով ակցիզային դրոշմանիշ ուզի մաքսայինից, որպեսզի փակցնի այդ ապրանքի վրա ու վաճառի։

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը բացվել է 25.01.23թ. -ին, դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան: Հիմա ես կհասցնե՞մ, 20-րդ օրը լրանում է 13-ին, կարո՞ղ եմ հենց ամսի 13-ին ակտիվացնեմ ու հայտարարությունը ուղարկեմ, թե՞ ուշացնում եմ:

Մի հարց էլ տամ․ եթե կազմակերպության տվյալները նոր են տվել, որը բացվել է 25.01.23թ. ես տնօրենի գրանցման հայտը բնականաբար պետք է ուղարկեմ 13.02.23թ-ով: Սա խախտու՞մ է, թե՞ ոչ:

Դավիթ․

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն հյուրատուն է, ցանկանում է նաև զբաղվել մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ, այսինքն առևտուր է և չի կարող միկրոյով շարունակել: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ պետք է տալ ԱԱՀ-ի հայտարարություն։ Երբ որ առաջին մեքենան կմտնի Հայաստան և մաքսազերծում կիրականացվի՞։ Թե՞ պետք է մինչ համաձայնագիր, ինվոյս, կանխավճար փոխանցելը տալ հայտարարություն:

Լիլիթ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը 2022թ.-ին չի գերազանցել 115 մլն. ՀՀ դրամը:

1. արդյո՞ք պետք է հայտարարությունը ներկայացվեր մինչև հունվարի 20-ը

2. եթե չեմ ներկայացրել և հիմա եմ ներկայացնում հունվարի 1, 2 օրերի համար, ի՞նչ հարկատեսակով եմ համարվում հարկվող

3. եթե չտամ հայտարարություն մինչև փետրվարի 20-ը, այսինքն չե՞մ կարողանալու ձեռքբերված ԱԱՀ-ն հաշվանցել։

Խնդրում եմ հարցին պատասխանելու դեպքում, նշել հոդվածը, որով առաջնորդվում եք: Կանխավ շնորհակալ եմ:

Դիանա․

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։

Լիլիթ․

Բարի Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ -ն 2022-ին գործունեության դադարեցման հայտարարություն է տվել և մինչ այժմ վերսկսում չի տվել, շրջհարկ վճարող համարվելու դիմում 2023-ի համար հիմա՞ պետք է տա , թե՞ գործունեությունը վերսկսելուց հետո։

Սրբուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցել ենք 06.12-ին ու տեղեկացվել, որ 20-օրյա ժամկետում պիտի հարկային նամակ ուղարկենք (հավանաբար հարկման ձևի վերաբերյալ), գործունեություն սկսելու ենք 2023-ի հունվարից։ Գործունեության տեսակն առցանց առքուվաճառք է, ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու և ե՞րբ ուղարկել նամակը, որպեսզի գործունեությունը դեռ չսկսած չհարկվենք, այլ հարկվենք 2023-ից։ Նախապես անչափ շնորհակալություն։

Անա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը: