30/10/2026

էլեկտրոնային

Դավիթ․

Բարև ձեզ։ ԱՁ-ի համար ուզում եմ ներկայացնել հաշվետվություն, բայց օգտվողի անունը կամ գաղտնաբառը սխալ է տալիս, ասում է, որ չկա այդպիսի օգտվող, նույն էլ լիազորի համար է ասում, կարո՞ղ եք օգնել՝ ի՞նչ խնդիր կարող է լինել:

Թեհմինա.

Խնդրում եմ օգնեք. Ես ունեմ ID, գրանցված եմ որպես և լիազոր, և որպես օգտվող, ստորագրու եմ հաշվետվություններ: Մեկ այլ ֆիզ անձի համար պետք է իմ ID -ով ստորագրեմ և ուղարկեմ հաշվետվություն, հարկային եմ ուղարկել դիմում լիազորագիր և իմ նույնականացման քարտի սկանը, ինձ հարկայինից ուղարկեցին պայմանագիր, օգտվողի անուն և գաղտնաբառ: Հիմա խնդրում եմ ասեք իմ քայլերի հաջորդականությունը:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Մանե.

Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

Շողիկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Արթուր․

Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Արմինե․

Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:

Արսեն.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի վաճառքից հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը որտե՞ղ է: Հարկայինում ասացին, որ հաշվարկը պետք է իրականացվի էլեկտրոնային տարբերակով, սակայն հարկայինի կայքում կոնկրետ ձև չկարողացա գտնել:

Անահիտ.

Բարև։ Ես նոր ԱՁ եմ բացել, գրանցել եմ, նշել հաշվետվության տեսակները, որոնցով պետք է աշխատեմ, լրացրել լիազորի տվյալները, հետո համակարգը թարմացնում եմ, բայց հաշվետվությունների պատուհանը չի բերում։ Ո՞վ կարող է օգնել։

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Վերգինե․

Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։

Հայկ.

Հարգելի գործընկերներ, լիազորի գրանցումից հետո մուտք եմ գործում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, սակայն այնտեղ բացակայում է «հաշվետվություններ» պատուհանը: Վերջին պատուհանը «օգնություն» պատուհանն է: Ի՞նչ անել: Խնդրում եմ օգնել:

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն:

Շնորհակալություն:

Նոնա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:

Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

ԱԱՀ հաշվարկում «ՀՀ տարածքում ստացված ծառայություններ» տողում ի՞նչ ծառայությունների արժեքներ եք գրում բացի ստացված հաշիվներից: Արդյո՞ք գրում եք բանկային ծախսերը կամ այլ նմանատիպ ծախսեր:

Շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն: