22/10/2026

լուծարում

Գոռ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս.

Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 1-2 ամսից։ Կուզենայի իմանալ՝ արձակման նպաստը ո՞նց են հաշվում (եթե հնարավոր է օրինակի վրա), եթե ունեմ գրեթե 4 տարվա փորձ։

Հարց 2․ Կարո՞ղ եմ արդյոք մինչ լուծարվելը, արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել կրկին 8-9 ժամ (1-ին կազմակերպությունում էլ են նույն աշխատանքային ժամերը)։ Կզրկվե՞մ արդյոք արձակման նպաստից։

Նախապես շնորհակալություն։

Անահիտ․

Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան…): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:

Անահիտ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Մարինե Մկրտչյան.

Բարև ձեզ: Կազմակերպությունը լուծարվել է 08.01.2020թ.: Խնդրում եմ ասել՝ աշխատակիցներին հատկացվող արձակման նպաստներից պահումներ կատարվու՞մ է, թե՞ ոչ, և եթե աշխատակիցը աշխատել է 08.03.2019թ. մինչև 31.12.2019թ., նրա արձակման նպաստի հաշվարկը և վճարումը ինչպե՞ս կատարել:

Վոլոդյա.

Բարև ձեզ: Կխնդրեմ ինձ օգնել խորհուրդով: Մեկ ամիս առաջ ՍՊԸ եմ բացել, բայց ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, հիմա ցանկանում եմ լուծարել, կասե՞ք՝ ինչ է պետք լուծարելու համար:

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ:
Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին:
1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը:
2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում:
3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:

Ասյա.

Բարև ձեզ:

Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն բացվել է և նորից դադարեցվել է առանց գործունեություն ծավալելու, այժմ լուծարվում է, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկայինին:

Դավիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:

Օլյա.

Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:

Արուսյակ.

Բարև ձեզ:
Այսպիսի մի հարց ունեմ։ Ես նախածննդաբերության և հետծննդաբերության 121-րդ օրում եմ գտնվում, և ՍՊԸ-ն, որտեղ աշխատում եմ, պետք է լուծարվի։ Այսօր ինձ պահանջ են ներկայացրել գրել դիմում, որ իմ դիմումի համաձայն խնդրում եմ աշխատանքից ազատել ինձ։ Արդյո՞ք ՍՊԸ կարող է աշխատանքից հեռացնել ինձ, եթե այդ դիմումը չստորագրեմ։

Լյուսի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում․
Հնարավո՞ր է կազմակերպության (արտադրական կոոպերատիվ) լուծարումից հետո, հաշվեկշռում եղած գույքը բաժանել փայատերերի միջև, եթե այո, ապա բաժանելուց հետո ի՞նչ հարկ կարող է առաջանալ, և ո՞վ է վճարողը՝ կազմակերպությու՞նը, թե՞ ֆիզիկական անձը։

Անն Մ.

Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:

Նանե.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Պաշ.

Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով:

Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Մարինա.

Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:

Սերինե.

Հարգելի հաշվապահներ,

2016թ մարտի 1-ին բացվել է ՓԲԸ: 2016թ․ դեկտեմբերի 29-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, որևէ պարտավորություն ընկերությունը ներկայումս չունի: Ընկերությունը միայն պարտադիր վճարում է ռեեստրի վարման համար: Խնդրում եմ օգնել` ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար:

Շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝

1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Սիլվա.

Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Իննա.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:

Իննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը՝ հետագայում՝ 2016թ. դեկտեմբերի 27-ից լուծարելու նպատակով: Արդյո՞ք 2017թ.-ի համար նա պետք է ներկայացնի շրջանառության հարկ վճարողի դիմում: Եվ եթե չենք ներկայացրել, ապա ի՞նչ կլինի:

Նախապես շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն: