ՍՊԸ լուծարում

Վոլոդյա.

Բարև ձեզ: Կխնդրեմ ինձ օգնել խորհուրդով: Մեկ ամիս առաջ ՍՊԸ եմ բացել, բայց ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, հիմա ցանկանում եմ լուծարել, կասե՞ք՝ ինչ է պետք լուծարելու համար:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Լուծարելու համար պետք է դիմեք պետ. ռեգիստր, սակայն նման դեպքում հարկայինը կատարում է նաև լուծարային ստուգում: Դուք ո՞ր ռեժիմում եք՝ ԱԱՀ-ի՞, թե՞ շրջ. հարկի, գոնե դրա հաշվետվությունները զրոյականով պետք է ներկայացնեք՝ էլեկտրոնային եղանակով:
Երկրորդն էլ՝ խորհուրդ կտամ, եթե չեք շտապում, այն վաճառեք կամ նվիրեք, սակայն լավ կլինի՝ մինչև 20.02.2020թ. ներկայացնեք շրջ. հարկի հայտարարությունը, այս կայքում լինում են մարդիկ, որոնք ուզում են որևէ գործ անելու համար ընկերություն գրանցել: Տեսեք՝ ոնց է Ձեզ հարմար, եթե կցանկանաք, կարող եք կապվել:

Սամվել Գուլքանյան
Սամվել Գուլքանյան
4 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Ես դեռ հարկային չեմ փոխանցել հայտը, ինչպե՞ս հենց ռեգիստրից լուծարեմ, ի՞նչ գումար պետք է վճարեմ` ինչքա՞ն գումար:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Ինչու՞ եք շտապում լուծարել։ Գործունեությունը դադարեցնելու դիմում տվեք, թող մնա։ Չեղածի նման կլինի, և հարկային ոչ մի պարտավորություն չեք ունենա։ Գուցե հետագայում պետք գա։ 043003060

Lawrex
6 տարի առաջ

Բարև ձեզ:
Գնում եք պետ. ռեգիստր,

1. ներկայացնում եք իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշում,
2. տեղում վճարում եք պետական տուրք,
3. դիմումը լրացնում եք տեղում,
4. տեղում վճարում եք ծառայության վճար հայտարարության համար։

Սամվել Գուլքանյան
Սամվել Գուլքանյան
4 տարի առաջ
Ի պատասխան  Lawrex

Ես դեռ հարկային չեմ փոխանցել հայտը, ինչպե՞ս հենց ռեգիստրից լուծարեմ, ի՞նչ գումար պետք է վճարեմ` ինչքա՞ն գումար: