25/10/2026

հաշվետվություն

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Առաջին անգամ Ozon-ից ստացել եմ Отчет о реализации դեկտեմբեր ամսվա համար, ունեմ միայն մեկ վաճառք։ Վաճառքի ամսաթիվը 12․12․2025թ է, գումարն էլ ռուբլիով։ Ունեմ մի քանի հարց․

1․ Այդ վաճառքի համար պե՞տք է դուրս գրեմ հաշիվ վավերագիր, և եթե այո, ապա ու՞մ անունով, և ո՞ր ամսաթվով։

2․ Ապրանքների մատակարարման վայրը և նշանակման վայրը որ՞ հասցեները պետք է գրել։

3․ Գինը հաշվել ո՞ր օրվա ռուբլու կուրսով։

4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա՞։

Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Արսեն․

Բարև ձեզ։ ԱՁ-ն (1974թ-ից հետո ծնված) աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում, չունի աշխատողներ։

1. Արդյո՞ք պետք է կատարել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարում, և եթե այո, ի՞նչ ձևով է կատարվում հաշվարկը, արդյո՞ք կա վերին շեմ, որից հետո այլևս չի հարկվում։

2. Ձև 240 և 244 ե՞ն միայն տարեկան հաշվետվությունները: Ձև 244-ում 6-րդ և 8-րդ կետերում ի՞նչ պետք է լրացնել:

Մհեր․

Բարև ձեզ։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերջնաժամկետ օրը լրանալուց հետո չենք շարունակում վարձաակալության տալ, և ընդհանրապես գույքը վարձակալությամբ էլ չի շահագործվելու։ Նախորդ տարիների ընթացքում ՝ պայմանագրի գործողության ժամանակ հարկային վճարումները կատարվել են։ Հարց՝ գործունեությունը դադարեցնելու համար տարածքի սեփականատերը (ֆիզ. անձ ՀՎՀՀ-ով) ինչ-որ գործողություն ունի՞ անելու հարկայինում գործունեությունը կասեցնելու համար, եթե այո, ապա ի՞նչ է պետք անել։

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գրանցվել է դեկտեմբերին, ապա իրական շահառուների հայտարարագիրը ե՞րբ պետք է հանձնենք։ Կարող ենք հունվարին հանձնել 1 անգամ, համ բացվելու համար, համ էլ տարեկան կտրվածքով։

Եվ եթե տնօրենը նույնականացման քարտ չունի, հաշվետվությունները հանձնում է հաշվապահը, ինչպե՞ս պետք է լիազորել հաշվապահին։

Շնորհակալություն։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Սեյրան․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն “189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական” և “286. Շրջանառության հարկի հաշվարկ (01.01.25 թ. –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)” ձևերից բացի այլ հավետվություն ներկայացնու՞մ է։

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Ռուբեն․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը լուծարման գործընթացում է գտնվում, ունի 1 աշխատող, որին պետք է ազատի աշխատանքից հունվարի 15-ին: Հունվար ամսվա համար պետք է հաշվարկվի աշխատավարձ մինչև 15-ը աշխատած օրերի և վերջնահաշվարկ: Եկամտայինի հաշվետվությունը և շահութահարկի հաշվետվությունը հենց ա՞յդ օրն եմ տալու։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, տեխզննման գործունեությամբ զբաղվող ՍՊԸ արդյո՞ք պետք է հանձնի 18. ՏԵՂԵԿԱՆՔ` Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մասին, թե՞ ուժը կորցրել է:

Անահիտ Վասիլյան․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։

Լիանա․

Տնօրենը դրամարկղից գումար է վերցնում բանկային հաշիվը համալրելու համար, նաև երբեմն կանխիկացնում է բանկային հաշվից գումարն ուղղելով դրամարկղ։ Արդյո՞ք կարիք կա առհաշիվ հաշվետվություն կազմելու։

Մերի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ, արտադրում եմ ապրանք և վաճառում Wildberries – ում, պետք է վայլդբերիսին հաշիվ գրեմ։ Կարո՞ղ եմ ամիսը մեկ գրել և մեջը ի՞նչ գումար եմ գրում։ Իր փոխանցա՞ծ գումարը։ Եվ մեկ հարց էլ՝ կարո՞ղ եմ արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ և միկրոձեռնարկատիրություն համարվել։

Աննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը դուրս է գրում ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման հաշիվներ։ Հաշվետվությունները լրացնելիս ինչպե՞ս պետք է հաշվարկել S և G տառերի տեսակարար կշիռը։

Նարինե․

ՍՊԸ-ն տրանսպորտային կազմակերպության միջոցով ներմուծել է ապրանք Ռուսաստանից (մասնավոր անձից)։ Հաշիվ վավերագիր չունենք, ունենք транзитная декларация և некомерческая счет-фактура. Այս դեպքում ինչպե՞ս կարող եմ հանձնել մաքսային վիճակագրական հաշվետվությունը և Հայտարարությունը ու Հայտարարագիրը։ Խնդրում եմ հուշեք ինձ։ Կանխավ շնորհակալություն։

Agata.

Բարև Ձեզ: Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն, որը ֆոտո և վիդեո ծառայություններ է մատուցում, 2-րդ եռամսյակի ընթացքում ունեցել է ներմուծում ԵՏՄ-ից: Շրջ. հարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է արտացոլվի և ո՞ր տողում: Նշեմ, որ ներմուծված ապրանքները անմիջական կապ չունեն ԱՁ-ի գործունեության հետ: Շնորհակալություն:

Վիկա․

Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն վարձակալել է տարածք ֆիզ․ անձից։ Պայմանագիրը որևէ վավերացում չունի, սակայն ՍՊԸ-ն փոխանցումով է վճարում վարձը։ Վարձավճարը գրված է 70 000։ Գործարքը կնքվել է 2024 մայիսից։ ՍՊԸ-ն պե՞տք էր եկամտայինը վճարեր և ներառեր հաշվետվության մեջ։ Իսկ հարկայինը եթե չունի տվյալներ, ի՞նչ կհետևեր դրան։ Ինչպե՞ս կարելի է ուղղել իրավիճակը։ Ուղարկե՞լ անցած ամիսների համար ճշտված հաշվետվություններ և հանձնե՞լ 165 ձևը։

Աննա․

Շատ եմ խնդրում՝ կարո՞ղ եք հնարավորինս պարզ բացատրել։ Խանութն աշխատում է ԱՁ-ով, աշխատող չունի, գործում է շրջ․ հարկի համակարգում, չի անցնում նաև 24 մլն շեմը։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և շրջ․ հարկի հաշվետվության մեջ կխնդրեմ նշեք ավելի մանրամասն՝ պետք է լրացնեմ միայն ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալնե՞րը։

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին Ա/Ձ- ն իրականացրել է ներկրում ՌԴ -ից, որի արդյունքում առաջացել է ԱԱՀ 200 000 դրամի չափով, ինչը ամբողջությամբ մարվել է: Սակայն ներկրման հայտարարագիրը լրացվել է սխալ, քանի որ հայտարարագրում նշվել է հետաձգված ԱԱՀ: Ա/Ձ- ն 2022 թվականին դադարեձրել է իր գործունեությունը: 2025 թվականի հունվարին էլեկտրոնային համակարգում արտացոլվել է 200 000 ՀՀ դրամ ԱԱՀ պարտավորություն: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի նույն հարկը կրկնակի չվճարենք: Հայտարարագրի ճշգրտում անել հնարավոր չէ կատարել, քանի որ լրացնելու պահից անցել է ավելի քան 3 տարի:

Անի․

1․ Թիվ 201 ձև շրջանառության հարկի վերաբերյալ հանջնելուց հետո, ինչ որ տեղ երևու՞մ է, որ կազմակերպությունը համարվում շրջանառության հար վճարող տվյալ պահին

2․ Շրջանառության թիվ 286 հաշվետվություն հանձնելիս, բերում է նման հաղորդագրություն՝ դուք չեք կարող հանձնել հաշվետվությունը, որովհետև չեք գտնվում լուծարային գործընթացում։ Ինչի՞ հետ է կապված

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունն անվադողեր է ներմուծել (ԱՏԳԱ 4011)։ ՀՀ-ում վաճառելու է 25 000 ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ 171 հոդվածի համնաձայն բնապահպանական վճարը 1 տոկոս է։

Հարց 1. ՀՀ վաճառքից պե՞տք է 208 ՀՀ դրամ բնապահպանական հարկ վճարի։
Հարց 2. Բնապահպանական հաշվետվություն հանձնելու՞ է։
Հարց 3. Ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը ինքնարժե՞ք է մտնում

Քրիստինե․

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունից հաշիվ ենք ստացել, ծրագրի սպասարկման հաշիվ է։

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ

2․ Այդ հաշիվը կարո՞ղ ենք ներառել ԱԱՀ-ի հաշվարկի մեջ

3․ Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Շնորհակալ եմ նախապես։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։

1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։

2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ի դաշտում գտնվող ԱՁ-ն 2024թ-ին գործունեության ժամանակավոր դադար է տվել։ Պե՞տք է արդյոք 2025թ-ի մինչև ապրիլի 20-ը ներկայացնի 240 և 244 ձևերը, և եթե շահույթ չի ունեցել, պարզապես իրեն ծառայություններ են մատուցել, որի համար կատարվել են վճարումներ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի։ Կանխավ շնորհակալություն։

Լուսինե․

Ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջանառության հարկով։ Ցանկանում եմ բացել բիլիարդ սրահ, որտեղ կվաճառվի նաև խմիչք։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնեմ ես որպես ԱՁ, շրջհարկի եռամսյակային հաշվետվության մեջ բիլիարդի ժամավճարը ո՞ր տողում պետք է ներկայացնեմ, ի՞նչ լրացուցիչ վճարներ պետք է կատարեմ։ Պե՞տք է արդյոք ԱՁ-ի համար ՀԾ հաշվապահ ծրագիր բացեմ և լրացնեմ։ Ի՞նչ լրացուցիչ գործողություններ ունեմ անելու հարկային համակարգում, սխալներից և խնդիրներից խուսափելու համար։