Tag: հաշվետվություն

Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Դավիթ.

Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:

Կարդալ ավելին Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ

Անահիտ.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում:
Սկսնակ հաշվապահ եմ, վարսավիրանոցային ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի հաշվապահ եմ, այս պահին տարեկան հաշվետվություններ եմ կազմում, կարող եք ինձ ասել, ես պետք է ներկայացնեի հայտարարագիր եկամուտների հետ կապված? Դա ինչ հաշվետվություն է, արդյոք նման ՍՊԸ-ն պարտադիր է որ հանձնի այդ հաշվետվությունն, անչափ շնորհակալ եմ նախապես հարցի համար:
Հարգանքներով, Անահիտ:

Կարդալ ավելին Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ

Lika.

Խնդրում եմ պատասխանեիք, կարող է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ, և ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել այդ դեպքում?

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ

ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին

Արմինե.

Հարգելի կոլեգաներ,խնդրում եք օգնեք..ՍՊԸ-ն,որը հարկային մարմիններին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարեցնելու մասին ,կարիք ունի արդյոք ներկայացնել տարեկան հաշվետվություն??եթե այո,ապա ինպես լրացնեմ ՍՊԸ-ի տարեկան զրոյական հաշվետվությունը,եթե այն 2008 և 2009 թվականներին գործունեություն չի իրականացրել և մինչև հիմա հաշվետվությունների չի ներկայացրել:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին

Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին

Հռիփսիմե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին, սակայն 2009թ. գործունեություն չի ծավալել /ՀԴՄ-ն էլ մի քանի օր առաջ է վերցրել հարկայինից/, ապա նա սոց. վճ. տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և եկամտահարկի հաշվարկ /թե պարզեցված հաշվարկ/ պետք է ներկայացնի, թե ոչ? /եթե հնարավոր է նշեք հղումը/:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին

Օրենսդրական փոփոխություններ

Հարկեր

Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս: Մանրամասն

Կարդալ ավելին Օրենսդրական փոփոխություններ

Առևտրի խանութի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Առևտրի խանութի վերաբերյալ

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Ella.

Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Մասնակցե´ք նոր հարցմանը

Հարցում

Մասնակցե´ք հաշվետվությունների հանձնման վերաբերյալ Accountant.am – ի նոր հարցմանը:

Կարդալ ավելին Մասնակցե´ք նոր հարցմանը

Եկամտահարկի հաշվետվություն

Գրիգոր.

Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Եկամտահարկի հաշվետվություն

Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում

ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Մանրամասն

Կարդալ ավելին Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Մանրամասն

Կարդալ ավելին Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը

Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:

Մանրամասն

Կարդալ ավելին Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը

Կազմակերպությունը գործունեություն չի ծավալել…

Գայանե.

Կազմակերպությունը Հարկայինում հաշվառվել է 2009թ-ի ապրիլի 15-ին, և մինչ այսօր ոչ մի գործունեություն չի ծավալել, աշխատող չունի գրանցվաց,զրոյական եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե ոչ, և թույլատրվում է արդյոք որ քանի դեռ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել տնօրենը որպես աշխատող գրանցված չլինի: Նախապես շնորհակալություն

Կարդալ ավելին Կազմակերպությունը գործունեություն չի ծավալել…