22/10/2026

հարկեր և տուրքեր

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն որոշել է վճարի աշխատակցին աշխատանքի գալու համար տրանսպորտային ծախսը՝ տաքսու գումարը, այդ դեպքում ինչ-որ հարկեր առաջանալու՞ են, բնականաբար տաքսի ծառայության համար ոչ մի փաստաթուղթ չկա:

Տոմա.

Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։

Նարե.

Բարև ձեզ: Եթե մարդ հանդիսանում է հայաստանյան կազմակերպությունում լրիվ դրույքային աշխատող, կարո՞ղ է այդ անձը նաև ունենալ ԱՁ և ծառայություն մատուցել դրսի կազմակերպությանը, ոլորտը՝ ծրագրավորում։ Եվ ԱՁ-ի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարվի, արդյո՞ք պետք է վճարվի նաև եկամտահարկ, թե՞ միայն շրջանառության հարկ։ Շնորհակալ եմ:

Արփինե.

Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % – 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։

Մերի.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:

Վարդուհի.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:

Բարև ձեզ։ Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր դրսում քաղցր բամբակ վաճառելու համար, ինչպիսի՞ հարկեր են գործում, և հարկավո՞ր է արդյոք ՀԴՄ։

Հարութ.

Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։

Էվելինա.

Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես միկրոձեռնարկատեր, աշխատողներ չկան, զբաղվում եմ խմորեղենի արտադրությամբ, թխում եմ և խանութներին հանձնելու միջոցով վաճառում: Վճարում եմ միայն 12 000 դրամ տարեկան զինվորի գումար: Արդյո՞ք խանութը իմ փոխարեն ԱԱՀ պետք է վճարի, և դա պետության կողմից վերադարձվու՞մ է խանութին, թե՞ ոչ: Խոսքս սուպերմարկետի մասին է: Շնորհակալություն:

Հրաչյա.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ Այվազյան.

Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

2013թ.֊ին Ա/Ձ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որից 1 ամիս հետո անհատ ձեռնարկատերը մահացել է։ Տեղյակ եմ, որ այդ ժամանակ ունեցել է շրջանառության հարկի գերավճար։ Ցանկանում եմ ճշտել՝ կարո՞ղ են արդյոք ժառանգները այդ գերավճարը կանխիկացնել կամ օգտագործել այլ նպատակով, եթե այո, ապա հարկային օրենսդրության ո՞ր օրենքով է կանոնակարգվում այդ:

Լևոն.

Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և հաճախորդի պատվերով երրորդ երկրից ներմուծում է մեքենա: Հայտարարագրի մեջ որպես ներմուծող գրվում է կազմակերպության անունը: Ինչպե՞ս կատարել փաստաթղթավորումը, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդային եկամուտների մասով: Ո՞ր իրավական ակտով առաջնորդվել:

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Մելանյա.

Բարև ձեզ: Եթե ես ցանկանում եմ վարձով վերցրած բնակարանում (չունեմ վարձակալության պայմանագիր) մատուցել էլոս ծառայություն, ապա ո՞ր հարկային դաշտով եմ հարկվելու և ինչպե՞ս գրանցվեմ օնլայն պետ. ռեգիստրում: Խնդրում եմ անպայման անդրադառնալ հարցիս: Շնորհակալություն:

Նարինե․

Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։

Ազա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես է հաշվարկվում իմ սոց. վճարի չափը և ինչքան է: Աշխատավարձի չափը 78 000 դրամ է:

Սպարտակ.

Բարև ձեզ: Արդյո՞ք ցանցային մարքեթինգով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները կամ աշխատակիցները հարկատու են և ո՞ր հոդվածով:

Աննա.

Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:

Մարիամ․

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
ՀՈԱԿ-ներն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն։ Եվ եթե ՀՈԱԿ-ը տուգանվել է շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելու պատճառով, ապա ո՞վ պետք է մարի այդ տուգանքը։ Շնորհակալություն։