22/10/2026

հարկեր և տուրքեր

Լիլիթ․

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ եմ բացել և հարկայինում գրել եմ առցանց լիազորի գրանցման դիմում 20 օրվա ընթացքում, այդ դիմումը համարվու՞մ է որպես շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, ու ես արդեն գրանցվու՞մ եմ համակարգում որպես շրջ. հարկը վճարող ու չե՞մ ընկնում ԱԱՀ-ով հարկման դաշտ, թե՞ այդ դիմումը կապ չունի, և պետք էր մտնել տրված տվյալներով և առանձին ինչ-որ դիմում գրել։ Շնորհակալություն։

Սաթեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Աշխատակիցը դրամական օգնություն է խնդրել վիրահատության համար: Արդյո՞ք կարող եմ 400 000 միանվագ գումար հատկացնել կանխիկ դրամարկղից և դրա համար ի՞նչ պահումներ պետք է կատարեմ:

Լյուսի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկատեսակներով է հարկվում և ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում ԱՁ-ն, որը հանդիսանում է պարարվեստի դպրոց։

Սամվել.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ և դարձել եմ Ա/Ձ: Սակայն, հանգամանքներից ելնելով, ոչ մի գործունեություն չեմ ծավալել և ոչ մի պայմանագիր չեմ կնքել: Եվ հիմա ցանկանում եմ կասեցնել: Խնդրում եմ, ինձ ասեք՝ ես կասեցման դեպքում պարտավորություն ունե՞մ ինչ-որ մուծումներ կատարել, և եթե այո, խնդրում եմ ասել՝ որտեղ և ինչ չափով: Իմ անունով Ա/Ձ հանելուց հետո չի անցել 20 օր, սակայն ամիս է փոխվել:

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ,
եթե հանրային սննդի օբյեկտում (ռեստորանում) թխվում է հաց միայն տվյալ ռեստորանում մատուցելու համար, դա արդյո՞ք համարվում է այլ գործունեություն և հարկվում 20 % շրջ. հարկով, թե՞ հանրային սննդի գործունեություն է։

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, պատասխանեք իմ հետևյալ հարցին: Միկրոավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել արտոնագիր և ինչպե՞ս վճարել արտոնագրային հարկ: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Հերմինե.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել կրպակ և սուրճ վաճառել, նաև այն տալ խանութներին։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս բացել ԱՁ, և եթե աշխատող ունենամ, հարկային դաշտում ինչքա՞ն պետք Է վճարեմ։ Կամ եթե գնել եմ սուրճը և ցանկանում եմ այն նոր անուն դնել և հասցե, ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ պետք է վճարեմ։ Եվ ինչպե՞ս կարող եմ ֆակտուրա հանել և տալ խանութներին։

Նախապես շնորհակալություն։

Ժաննա.

ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

Մելինե.

Բարև ձեզ։
ԱՄՆ-ից և Անգլիայից ներկրում ենք մանկական հագուստ և կոսմետիկա։ 2020թ.-ից ցանկանում ենք բացել փոքրիկ կրպակ։ Որպես ի՞նչ է ճիշտ գրանցել՝ ԱՁ՞, թե՞ ընտանեկան ձեռնարկատիրություն։ Շատ փոքր բիզնես է։ Մեկի և մյուսի դեպքում ի՞նչ հարկեր են կիրառվում։

Սոնա Ղազարյան.

Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Թինե.

Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:

Արամ.

Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:

Նունե.

Բարև ձեզ:

Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։

Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։

Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։

Շնորհակալ եմ կանխավ։

Ալբերտ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:

Նարինե.

Բարև ձեզ:

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս:
Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ:
Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է):
Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ:

Կանխավ շնորհակալություն: