22/10/2026

հարկեր և տուրքեր

Նաիրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Հիմնադրամի աշխատողը ստանում է 110 000 դրամ, հիմնադրամը շահել է ծրագիր, և այդ նույն աշխատողը այդ ծրագրով պետք է ստանա աշխատավարձ 100 000 դրամ, ընդ որում գործատուի սոցը պետք է վճարվի այդ գումարից: Հարցս հետևյալն է` ինչպե՞ս հաշվարկել հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Syuzanna.

Բարև ձեզ: Ես գրանցել եմ Ա/Ձ, ձեռք եմ բերում “X” ՍՊԸ-ից աղի ձողիկներ և վերավաճառում եմ խանութներին: Ասացեք խնդրեմ` ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը, և նշեք նաև հարկման տոկոսադրույքը: Շնորհակալություն:

Ս. Հ..

Հարգելի գործընկերներ, ընկերությունում կա խոտան պատրասրի արտադրանք, որը ընկերության արտադրածն է և խոտան է դարձել ժամանակի ընթացքում: Արտադրանքը սննդային է: Այժմ ընկերությունը պատրաստվում է ազատվել նշված արտադրանքներից: Ի՞նչ հարկային պարտավորություններ հնարավոր է առաջանան դրա կապակցությամբ, հատկապես ԱԱՀ-ի գծով: Եթե հնարավոր է, նաև ներկայացրեք այն հարկային կամ այլ հոդվածները, որը կառնչվի այս գործին: Կանխավ շնորհակալ եմ:

Լյուբա.

Բարև Ձեզ: Եթե ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս է վաճառքի այն գրախանութներում, դա ապօրինի ձեռնարկատիրությու՞ն է համարվում: Նա ունի՞ այդ իրավունքը: Ո՞վ է վճարում ստացված եկամտից հարկերը և ինչպե՞ս:

Շատ շնորհակալ եմ:

Lusin87.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:

Koya-cheya.

Հասարակական կազմակերպությունը ծախսերը հոգալու համար ցանկանում է բացել ՍՊԸ և գրանցել իր անունով: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկատեսակով կհարկվի այս դեպքում նորաբաց ՍՊԸ-ն և ի՞նչ չափով կազատվի հարկերից:

Koya-cheya.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. եթե շահույթ հետապնդող կազմակերպությունը ցանկանում է հասարակական կազմակերպությանը գումար տրամադրել որպես նվիրատվություն կամ բարեգործություն, ապա այդ գումարի չափով արդյո՞ք հարկվում է, եթե այո, ապա որքա՞ն:

Կարեն.

Հարգելիներս, ցանկանում էի իմանալ` խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար ինչ պետք է անել: Գրանցվել եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Ռոզա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակ, բայց չգիտեմ, թե ինչ իրավական ձևով կարող եմ գրանցվել և ինչ հարկերով պիտի հարկվեմ: Եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Suzi.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք, հուշեք, թե որտեղից կարող եմ գտնել Ռուսաստանի հարկային օրենքները և ստանդարտները, կամ կա՞ Հայաստանում որևէ մի հաստատություն, որտեղ անց են կացվում սեմինարներ: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:

H..

Հարգելի հաշվապահներ, եթե ես Ա/Ձ եմ և ունեմ մանրածախ վաճառքի խանութ, որտեղ նաև վաճառում եմ տանը իմ կողմից թխված խմորեղեն, ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջ գալ խմորեղենի հետ կապված:

Արման.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:

Նանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի ինձ օգնել հետևյալ հարցում:
Կցանկանյի իմանալ` կա՞ն արդյոք տարբերություններ ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ, ունե՞ն արդյոք ՓՄՁ սուբյեկտները հարկային արտոնություններ կամ հարկերի վճարման այլընտրանքային տեսակներ ու եղանակներ: Նախապես շնորհակալ եմ:

hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:

Արման.

ՍՊԸ-ն մի ուրիշ ՍՊԸ-ից պայմանագրով անվարձահատույց օգտագործման է վերցրել շինություն և գույք: Երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում երկուսի մոտ, և արդյոք կարո՞ղ է շինությունը վարձակալող ՍՊԸ-ն վճարել շինության գույքահարկը: Շնորհակալություն պատասխանողներին:

N.

Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:

LIlit.

Խնդրում եմ պատասխանեք, թե ինչ հարկեր են ներկայումս պահվում հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը հաշվարկելիս: Եվ արդյո՞ք այդ հարկերը պահվում են միանգամից, թե՞ ամսե-ամիս:

Անի.

Բարև: Ընկերությունը իր տարածքում, որը նա վարձակալել է իր հիմնադրից, հայտնաբերել է պահեստամասեր, մոտ 200 000 դրամ արժողությամբ: Դրանք հիմնադրի հոժար կամքով կարող են օգտագործվել սեփական արտադրությունում առանց որևէ փոխհատուցման: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Ենթադրում եմ, որ կառաջանա միայն հարկային պարտավորություն շահութահարկի գծով: Նրա արժեքը գրեմ 0116 տողում, և որով կավելացնեմ հարկվող եկամուտս: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը, լրացումները, գուցե նաև ճշգրտումները այս պահով:

Sofi.

Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

Գոռ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել արտադրություն (սննդի բնագավառ): Ո՞ր կազմակերպաիրավական ձևն է ավելի ճիշտ (ՍՊԸ, թե՞ բաժնետիրական ընկերություն): Եվ ինչպիսի՞ հարկեր են ենթակա պարտադիր վճարման:

Շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Գերաս.

Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:

Մարինե.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ աշխատում է հաստատագրված հարկով հանրային սննդի սպասարկման ոլորտում (ակումբ): Խնդրում եմ ասեք` եթե սահմանային չափը գերազանցում ենք, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Անի.

Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը 2011թ. կատարել է մոնիտորինգի և ֆիլմերի պատրաստման աշխատանքներ մեկ այլ կազմակերպության համար: Արդյո՞ք ՀԿ-ն հարկվելու է այդ ծառայության համար, որի մոտավոր գումարը կազմում է 600 000 դրամ: Եթե հարկվելու է, ապա ի՞նչ հարկատեսակով: