27/10/2026

հրամանագիրք

Գայանե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հրամանագիրք վարելը պարտադի՞ր է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպես են դասակարգվում և գրանցվում հրամանները՝ բոլորը միասին մեկ հրամանագրքում, թե՞ կադրերինը առանձին, ընդհանուր բնույթինը՝ այլ գրքում։ Շնորհակալություն։

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ` ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Օրինակ՝ գործատուն կարո՞ղ է աշխատակցին տրամադրել արձակուրդային դիմում լրացնելու իրավունք, աշխատակցի կողմից ստորագրվի, բայց գործատուն վերցնելով այդ դիմումը պատռի, աշխատակցին հաստատի, որ կարող է դիմումի համաձայն գնալ հերթական արձակուրդի, բայց 3 կամ 5 օր հետո գրավոր ծանուցի, որ աշխատակիցը հեռացված է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված։ Աշխատակիցը կարո՞ղ է պահանջել հրամանագրքի գրանցամատյանում նշված գրառումները, որի հիման վրա պահանջել արձակուրդային վճար։ Ինչպե՞ս է կարգավորվում գործատուն փաստաթղթաշրջանառությունը, ո՞ր օրենքի համաձայն։ Եվ, ո՞ր օրենքով է կարգավորվում հրամանագրքի վարման կանոնները։

Անուշ.

Բարև ձեզ: Կասեք հստակ իմանալու համար, մանկապարտեզներում հրամանգիրք պահելը պարտադի՞ր է, թե՞ հրաման տալը արդեն բավական, և նույն էլ երեխաների հրամանագիրքը, թե՞ շարժի մատյանը բավական է: Նաև կասեք՝ երեխաների հրամանագիրքը կարո՞ղ ենք ձեռագիր չանել, այլ աշխատողների նման համակարգչով հավաքել, տպել ու կարել: Եթե հրամանագիրքը պարտադիր չէ, օրենքը կասե՞ք:
Ու մի հարց էլ. եթե երեխաների հրամանագիրքը ուզում ենք փոխել, կարո՞ղ ենք սեպտեմբերի 1-ից փոխել, ձեռագիր չգրենք, այլ համակարգչով: Եթե նոր մատյան ենք վերցնում երեխաների հրամանների, պարտադիր հրաման պիտի տրվի, թե՞ ոչ:

Ստեփան․

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Յուրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ, սեպտեմբերի 29-ից գնացել եմ պատերազմ մինչև դեկտեմբերի 29-ը: Այդ ընթացքում ժամանակավոր հաշվապահ է գրանցվել, բայց իմ աշխատավարձը պահպանվել է: Հիմա հրամանագրքում ո՞ր հոդվածներով, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ հրամաններ են գրվելու:
Շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված, որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում: Ճիշտ է՝ հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:

Անուշիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:

Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է:

Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:

Մարիամ.

Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Նելլի.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունների համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անդամներին ընդունելու համար: Խոսքը գնում է նորաստեղծ կազմակերպության մասին: Եվ արդյո՞ք պետք է ունենալ հրամանագիրք:

Կարինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Գոհար.

01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:

Անուշ.

Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի: