Tag: միկրոբիզնես

Ինչպե՞ս պետք է կազմել գնման ակտը

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի մի հարց ունեմ. մսի խանութը, որը միսը ստանում է սպանդանդանոցից, 5-րդ ձևով պե՞տք է կազմի գնման ակտ, որ որպես գյուղմթերքը չհարկվի՝ խանութը գործում է միկրոյի ոլորտում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է կազմել գնման ակտը

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան

Մանե.

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը, որը գործում է Երևանից դուրս, սնունդ է առաքում դեպի Երևան, այս դեպքում կշարունակի՞ գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը սնունդ է առաքում Երևան

ՀԴՄ-ի հետ կախված

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ-ի հետ կախված

Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել

Nona.

Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։

Կարդալ ավելին Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Gayane Harutyunyan.

Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Nona.

Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված.
8. ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Կարդալ ավելին Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Nona.

Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Կարդալ ավելին Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Միկրձեռնարկատիրության մեջ գրանցված վարձու աշխատողը կարող է օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Երեխան ծնվել է մինչ հուլիսի 1-ը:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Կարդալ ավելին Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Անիկա.

Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։

Կարդալ ավելին Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատողը կստանա մայրության նպաստ

Նվարդ Մաթևոսյան.

Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:

Կարդալ ավելին Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատողը կստանա մայրության նպաստ

Ձեռքի աշխատանքներ վաճառող խանութը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Էվելինա.

Ցանկանում եմ խանութ բացել, որտեղ վաճառելու եմ իմ ձեռքի աշխատանքները /ավելի կոնկրետ՝ շապիկների, պայուսակների, բրոշների և այլ տարբեր իրերի վրա ձեռքով նկարելու եմ և վաճառեմ/: Ես կարո՞ղ եմ աշխատել որպես միկրոձեռնարկություն, և առհասարակ ինչի՞ց պետք է սկսեմ։

Կարդալ ավելին Ձեռքի աշխատանքներ վաճառող խանութը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի.

Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Արդյո՞ք պետք է որպես աշխատող գրանցել

Hovo.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն Հայրիկիս անունով, միկրոձեռնարկատիրությամբ է զբաղված, որպես ավտոտեխսպասարկում: Եթե ես իր հետ աշխատեմ, ապա պե՞տք է գրանցվեմ որպես աշխատող, թե՞ կարիք չկա։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է որպես աշխատող գրանցել

Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում

Սիմոնյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան.

Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ

Ֆիզ. անձը կարո՞ղ է մինչև հաշվի դուրս գրվելը փոխանցում կատարել

Արուս.

Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել, հաշվապահներ ջան։ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրո սուբյեկտ և զբաղվում է միջնորդական ծառայությամբ՝ հանգիստ կազմակերպելով հյուրատներում։ Հարցս հետևյալն է․ հաշիվ դուրս գրելուց ֆիզ․ անձին պետք է գրեմ հաշիվը նոր փոխանցեն, թե՞ կարող են մինչ այդ էլ անել։ Պարտադիր է, որ ու՞մ անունով դուրս եմ գրում ինքը բանկում փոխանցում կատարի։ Թե՞ հնարավոր է ուղղակի կարգավիճակի տեղը նշել տվյալ մարդու անուն, ազգանունը։ Եվ եթե փոխանցումը կատարվում է տերմինալով՝ բանկը խնդիր չի՞ առաջացնի, եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում։

Կարդալ ավելին Ֆիզ. անձը կարո՞ղ է մինչև հաշվի դուրս գրվելը փոխանցում կատարել

Ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար

Nona.

Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար: Արդյո՞ք հնարավոր է բացել ԱՁ և գործել միկրոձեռնարկատիրության համակարգում: Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների կազմումը ո՞ր դեպքում է պարտադիր:

Կարդալ ավելին Ի՞նչ է հարկավոր նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու և եռալեզու վկայական տալու համար

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր

Araqsya.

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր, եթե չունեն ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: Կամ այլ ի՞նչ տարբերակներ կան: Հակասական կարծիքներ եմ լսում, որ կարող են և հակառակը` որ դա արգելված է:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր

Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճարի վճարումից հրաժարվելու համար դիմում ներկայացնել

Գևորգ.

Բարև Ձեզ, ես հանդիսանում եմ Անհատ ձեռնարկատեր և միկրոձեռնարկատիրության սուբիեկտ համարվելու հայտարարություն եմ տվել, հարցս վերաբերվում է սոց. վճարին: Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճարի վճարումից հրաժարվելու համար դիմում ներկայացնել, թե՞ ուղղակի անհրաժեշտ է չմուծել և վերջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճարի վճարումից հրաժարվելու համար դիմում ներկայացնել