22/10/2026

միկրոձեռնարկատիրություն

Գայանե.

Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն:

Տիգրան.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Քրիստինե.

Բարև բոլորին։ Հարգելի մասնագետներ, ՍՊԸ-ն , որը գործելու է միկրոյի դաշտում, հայտարարությունը / 257 ձև՞ն է/ տալիս եմ պետռեգիստրում գրանցման օրո՞վ։ Եվ մի հարց էլ. չրարտադրության գործունեության տեսակը /կոդը/ սա՞ է ՝ C10391 :

Նարին.

Հարկման ինչ ձևի հայտ ներկայացնել?
Քանի օր առաջ պետ. ռեգիստրում բացել ենք ՍՊԸ, հագուստի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ կազմակերպություն, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու և կարծում եմ դեռևս ակտիվություն չի ցուցաբերելու: Ի՞նչ հարկման ձև ընտրել, արդյո՞ք միկրոձեռնակատիրոջ դիմում տալը ճիշտ է հագուստի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար, և եթե այո, ի՞նչ հայտ, ի՞նչ հաշվետվություն և ինչպիսի՞ ամսական վճարներ է անհրաժեշտ ներկայացնել:

Մարինե.

Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:
2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել:
Կանխավ շնորհակալ եմ։

Ալինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահաներ: Կազմակերպությունը համագործակցում է Յանդեքս կազմակերպության հետ: Խնդրում եմ նշեք քայլերը 0-ից, հաշվապահական ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, պայմանագիր կնքել, տաքսու վարորդերին արդյո՞ք պետք է գրանցել որպես աշխատանքային կամ քաղիրավական տարբերակով, արդյո՞ք տվյալ գործունեությունը կարող է միկրոյի շրջանակներում աշխատել և այլն:

Զոյա․

1) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ

Խնդրում եմ մեկնաբանել

2) Ունեմ ԱՁ (միկրոձեռնարկատիրություն է), զինվորական ապահովագրության հիմնադրամին վճարում ենք 15 000 ԱՁ տնօրեն և 1 500 աշխատողի համար (ամսական): Այդ գումարները նվազեցվե՞լ են։ Ինչքա՞ն պիտի վճարենք և երբվանի՞ց։

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Ռոզա.

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:

Ինչպե՞ս կարելի է տարվա մեջ վերադառնալ միկրոձեռնարկության դաշտ: Քանի որ սխալի և ոչ տեղյակ լինելու հերևանքով չեմ ներկայացել 2021թ. միկրոյի հայտարարություն և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ: Փոքր բիզնեսի պարագայում, երբ չունես աշխատող, դժվար է շատ:

Դիանա.

Բարև ձեզ: Ներեցեք, ես գիտեմ, որ առևտրով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյով, բայց գիտեմ խանութ, որը և 2020 և 2021թթ. աշխատում է միկրոյով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է այդ հնարավոր (ԱՁ-ն հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրում, միայն հդմ-ով է իրացում ցույց տալիս): Շնորհակալ եմ:

Բարև Ձեզ: Ուզում եմ մեզ համար շատ կարևոր հարց տալ: Արդյո՞ք միկրոձեռնարկության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ: Եթե մենք 2020 թվականի համար աշխատել ենք որպես միկրոձեռնարկություն և զեկուցել ենք հարկայինին մեր շրջանառության ծավալների մասին, լրացնելով հաշվետվություն 2020թ. համար, մենք պետք է նորի՞ց տայինք հայտարարություն 2021 թվականի համար, այլապես կհամարվի, որ մենք պետք է ԱԱՀ և ակցիզային հարկի ամսական հաշվետվություն տա՞նք:

Արուսիկ.

Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։

Աննա.

Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Սուրեն․

Բարև ձեզ, ես Ա/Ձ եմ հանդիսանում, հարկայինում գրանցված եմ որպես միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտ, աշխատող չունեմ։ Խնդրում եմ ասեք՝ ես ի՞նչ վճարներ ունեմ անելու, ինչքա՞ն և ի՞նչ ժամկետներում, Ա/Ձ բացել եմ 5 ամիս առաջ։ Նախապես շնորհակալություն։