30/10/2026

նորաբաց

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ:
Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ․

Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։

Հռիփսիմե Զարգարյան.

Բարև Ձեզ։ Մենք նոր գրանցված Ա/Ձ ենք, որը դեռ շրջանառություն չունի։ Մեզ ասել են, որ մինչև 20 օրը ներկայանանք հարկային՝ գրենք հայտարարագիր։ Սակայն հարկայինում մեզ որևէ կերպ չօգնեցին, ուղղորդելով ավելի շուտ այդ ամենը անել առցանց եղանակով։ Միայն տվյալ ստացանք, որ կարող ենք լիազորելով այլ անձի տեղում՝ գրասենյակում, գրել հայտարարագիր։ Հարց – ինչպե՞ս կարող ենք այս սկզբնական պահին խուսափել տնից առցանց հայտարարագիր գրելու տարբերակից՝ այդկերպ առայժմ խուսափելով նաև էլեկտրոնային ստորագրության սարք գնելուց։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով գրասենյակ մոտենալու և հայտարարագիր գրելու պրոցեսը։ Արդյո՞ք հայտարարագիրը ունի հատուկ ձևաթուղթ, որին պետք է ծանոթանալ նախօրոք։

Լիլիթ.

Բարև Ձեզ: Կասե՞ք ինձ, մատնահարդարման սրահ բացելու համար Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել ու ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարենք։

Լենա.

Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

Մարիամ.

Բարև ձեզ: Ներեցեք՝ ես ուզում եմ իմանալ հետևյալը. նորաբաց խանութը որքա՞ն ժամանակ կարող է ՀԴՄ չտրամադրել, հարկային դաշտ չմտնել, օրենքով սահմանված կարգով:

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Եթե ցանկանում եմ կիսաֆաբրիկատ պատրաստել և հանձնել խանութներին՝ ի՞նչ փաստաթղթեր են պետք օրինական աշխատելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Անի.

Կասե՞ք Արմավիր քաղաքում մթերային խանութ բացելու դեպքում շրջ. հարկ եմ վճարելու 5% և սոց. վճար 5 000 դրամ: Այո՞: Ա/Ձ եմ բացելու: Միկրոձեռնարկություն չի կարո՞ղ համարվել, չէ՞:
Շնորհակալություն:

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն գրանցել եմ 13.01.2021-ին որպես մասնագիտական գործունեություն իրականացնող։ Հարկման տեսակն ընտրել եմ ըստ շրջանառության։ Աշխատելու եմ հաշիվ-ֆակտուրայով։ Ի՞նչ ամսական վճարներ պետք է կատարեմ և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Աշխատողներ չունեմ։

Սեդա.

Մանկական զարգացման կենտրոն հիմնելու համար մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ստանալ: Բոլոր անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, պահանջվող փաստաթղթերը, ինչպե՞ս նաև աշխատակիցների լիցենզավորման անհրաժեշտություն կա արդյո՞ք, թե՞ ոչ:

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝

Դտ-251 Կտ-515 – 2 000 Ֆին․ներդրում

Դտ-713 Կտ-251 – 2 000 ծախս

Դտ-251 Կտ-515 – 15 000 Ֆին․ ներդրում

Դտ-252 Կտ-251 – 15 000  բանկի համալրում

Դտ-252 Կտ-629 – 2,10  հաշվի կապիտալացում

Դտ-713 Կտ-527 – 14 000 աշխատավարձի հաշվարկ

Դտ-229 Կտ- 524/2 – 3 220 եկամտյին հարկ

Դտ-229 Կտ- 524/9 – 350 սոց․ վճար

Դտ-229 Կտ- 524/9-1 –  1 000 դրոշմ․

Դտ-116/6 Կտ- 521/1 – 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն

Դտ- 211/7  Կտ- 521/1  – 3 600 050 կերի ձեռքբերում

Դտ-226  Կտ-521/1  – 720 010 ԱԱՀ կերի

Դտ-116/6 Կտ-211/7  – 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին

Դտ-221 Կտ-615  – 2 105 179

Դտ-715/4 Կտ-215  – 2 105 179

Դտ-225/3 Կտ- 226  – 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ

Դտ-215 Կտ- 116/6  – 2 218 959

Դտ-221 Կտ- 615  – 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ

Դտ-221 Կտ- 524/3  – 421 031 վաճառված մսի ԱԱՀ

Դտ- 715/4 Կտ-215 – 2 105 179

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ցանկանում եմ Ա/Ձ բացել, որը մասնակցելու է տենդերների` մթերք և բանջարեղեն է վաճառելու։ Կհուշեք խնդրում եմ նման վաճառքի համար ինչպիսի՞ լիցենզիաներ են հարկավոր, և այդ գործընթացը կազմակերպելու համար որտե՞ղ պետք է դիմեմ։
Կանխավ շնորհակալություն։

Արսեն.

Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:

Լիլիթ.

Ողջույն:
Եթե անձը որոշել է թխվածքաբլիթներ արտադրել և ներկայացնել վաճառքի մի քանի խանութներում, որևէ հարկային գրանցում չունի: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս գործի, հարկային գրանցումը, սննդի համար ի՞նչ-որ սերտիֆիկացիա անհրաժեշտ է:

Նարեկ.

Բարև Ձեզ: Ես և կինս պլանավորում ենք զբաղվել հագուստի օնլայն վաճառքով, որպես ընտանեկան բիզնես։ Հարցս հետևյալն է. ապրանքներն առաքելիս կարո՞ղ ենք օգտվել առաքման ծառայությունից, թե՞ պարտադիր պետք է առաքվի ընտանիքի անդամի կողմից:

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Artak.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Վերգինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Կանխավ շնորհակալություն:

Անի.

Ուզում էի իմանալ. փոքր մաշտաբների օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար պե՞տք է Ա/Ձ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարք գնել և ի՞նչ վճարներ պետք է անել։ Ընտանիքի անդամներով ենք ցանկանում ներգրավվել ծրագրում։

Բարև Ձեզ։

Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ:
Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։
Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։

Սուսաննա.

Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:

Լիդա.

Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%: