Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ani

+

Tigran

1. Այո, քանի որ մտադիր եք գործել շրջհարկի համակարգում: 2. Շահույթի բաշխում իրականացվում է տարեկան արդյունքների հիման վրա ու ընդհանուր ժողովի որոշմամբ, ֆիզ. անձ մասնակցին վճարվող շահաբաժինը ենթակա է հարկման հինգ տոկոս դրույքաչափով:

Անի

Տիգրան ջան, իսկ շահաբաժնի հաշվարկը ո՞ր հաշվետվության մեջ է արտացոլվում, չէ որ միկրոբիզնես է:

Tigran

Շահաբաժնի հաշվարկից եկամտային հարկի պահումները պետք է արտացոլել տարեկան անձնավորված վճարված եկամուտներին վերաբերող հաշվետվությունում՝ Տեղեկություններ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին:

Ալլա

Քանի դեռ չեք ներկայացրել դադարի հայտարարություն՝ 5 000 դրամները վճարելու եք: Չնայած պետք է ներկայացնեք շրջհարկի դիմում ևս:
ՀՕ Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Nerses

1.Եթե շրջհարկով եք աշխատելու՝ պետք է 20 օրվա ընթացքում ուղարկեք հայտը շրջանառության հարկով աշխատելու մասին, հակառակ դեպքում կընկնեք ընդհանուր հարկման դաշտ: Շրջհարկի դեպքում` այո, պետք է տվյալ ամսվա շահութահարկը և սոց. վճարը վճարեք:
2.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`

1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.

2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

3) Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

4) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:

karine

Քանի դեռ չի լրացել գրանցման 20 օրը, Դուք պետք է հայտարարություն տաք շրջհարկով աշխատելու համար, որ չհամարվեք ԱԱՀ վճարող։ Իսկ այս ամսվա հարկերը պետք է վճարեք։

Anushik

1. Այո, պետք է վճարեք:
2. Շահույթի բաշխում իրականացվում է ընդհանուր ժողովի արձանագրությամբ կամ միակ մասնակցի որոշմամբ: Շահաբաժինը ենթակա է հարկման հինգ տոկոս դրույքաչափով: Պարզապես միկրոձեռնարկատիրության համակարգի պայմաններում մասնակիցն ինքը պետք է հայտարարագրի իր եկամուտները տարեկան կտրվածքով: