22/10/2026

նպաստ

Գայանե Ա.

Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլոր Կանանց մարտի 8-ը:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե աշխատողը աշխատել է 3 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ.արձակուրդ, հիմա նրա միջին ամսականը հաշվարկելիս պե՞տք է 3 ամսվա գումարը բաժանեմ 12-ի:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Երբ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդ, ո՞վ է վճարում նրան դեկրետային գումարը` պետությու՞նը, թե՞ կազմակերպությունը: Խնդրում եմ բացատրեք` ոնց է դա արվում:

Հելեն.

Բարև բոլորին, նայում եմ նոր օրենքը անաշխատունակության մասին ու չեմ հասկանում` եթե միջին աշխատավարձը գերազանցում է 100 000 դրամը, էլի պիտի գերազանցող գումարի 30%-ը՞ վճարել:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ աշխատակցուհի, որի աշխատանքաին պայմանագիրը ավարտվում է 28.02.2011-ին, իսկ 18.01.2011-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Ես պետք է անաշխատունակության նպաստը հաշվեմ մինչև պայմանագրի ավարտը ընկած ժամանակահատվածի՞ համար, թե՞ անաշխատունակության թերթիկի ամբողջ օրերի համար:
Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Մարտի 1-ից գտնվելու եմ ֆիզ արձակուրդում, ամսական աշխատավարձս 90.000 դրամ է: Եթե չեմ սխալվում` նոր փոփոխություններից հետո հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այսպես. 90.000/21*99 (140 օրվա աշխատանքային օրերը)= 424.286 դրամ, խնդրում եմ ինձ ասեք` արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն:

GHG.

Հարգելի հաշվապահներ,
կխնդրեի մեկնաբանել այս հոդվածը գործնական օրինակով:

ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Նպաստները եւ միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

Սերգեյ.

Համաձայն նոր օրինագծի` չաշխատող հղի կանայք ևս կստանան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք խոսքը 5,000 դրամի մասին է:

Լիլիթ.

Բարև ձեզ,
ես ունեմ 1 տարեկան երեխա, շուտով կծնվի նաև երկրորդ երեխան: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես կստանամ երեխայի խնամքի նպաստ, և որքա՞ն կլինի միանվագ ստած գումարը: Նշեմ նաև, որ ես ունեմ 10 ամսվա աշխատանքային փորձ, սակայն այժմ ֆիզ. արձակուրդի մեջ չեմ: Ուղղակի գիտեմ, որ վերջերս քննարկվում էր նաև չաշխատող մայրերին երեխայի ամսական նպաստ տալու հարցը:
Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի պատասխանել, եթե ես աշխատանքի եմ եղել սեպտեմբերի 1-ից, ապա երեխայի խնամքի նպաստը սեպտեմբեր ամսի համար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Ես 2009-ի սեպտեմբերի մեկից մինչև 2010-ի սեպտեմբերի մեկը եղել եմ ֆիզ արձակուրդում, սեպտեմբերի 1-ից դուրս եմ եկել աշխատանքի և հիմա նորից 2011-ի ապրիլի 1-ից գնում եմ ֆիզ. արձակուրդ, կխնդրեի ասել` ինչպես են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը (իմ աշխատավարձը պահումներով կազմում է 62000 դրամ):

Ստելլա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել:
2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար:
3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում:

Կանխավ շնորհակալություն:

Anushik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ամսական սոցի հաշվետվության մեջ ապահովագրական նպաստներ բաժնի 24 (հղիության և ծննդաբերության նպաստի օրեր) տողում պետք է նշել 140 օրը, թե 140 օրվա աշխատանքային օրերի թիվը:
Շնորհակալություն:

Ani.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ հասարակական կազմակերպությունում որպես հիմնական աշխատող, բայց շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել իմ երկու հարցերին.
1. Եթե ես ֆիզ արձակուրդի եմ գնում ապրիլի 16-ից, այդ աշխատածս կես ամսվա աշխատավարձը ես ստանալու՞ եմ:
2. Իմ առաջին բալիկը ծնվել է 22/10/2009-ին, ես 01/09/2010-ից դուրս եմ եկել աշխատանքի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 18000 դրամը էլ չեմ ստացել, այս տարվա ապրիլի 16-ից ես նորից եմ գնում ֆիզ. արձակուրդի, այդ օրվանից սկսած ես պետք է նորի՞ց ստանամ առաջին բալիկիս խնամքի նպաստը: Եվ երբ ծնվեց երկրորդ բալիկս, երկուսի համար էլ ստանալու՞ եմ:

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ օգնել հաշվելու հղիության նպաստը: Ես տվյալ հիմնարկում աշխատել եմ 2010թ. հուլիսի 1-ից և ստացել եմ 50000 դրամ աշխատավարձ և դեկրետ եմ գնացել նոյեմբերի 19-ից: Շատ շնորհակալ կլինեմ ձեր պատասխաններից:

Շուշանիկ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից):
Կանխավ շնորհակալություն: