30/10/2026

շրջանառության հարկ

Վաչե․

Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը “Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ” ապրանքի համար։

Բարի օր։ Ասացեք, ապրանքը գնել եմ Ռուսաստանում գտնվող մի ընկերությունից և բերել Հայաստան։ Ես պարզեցված համակարգով եմ՝ առանց ԱԱՀ, շահութահարկի, միկրոձեռնարկություն։ Ես հիմա պետք է ներմուծման համար վճարեմ 20% ԱԱՀ։ Արդյո՞ք որևէ կերպ կարող եմ վերադարձնել այն, եթե ես պարզեցված համակարգում եմ:

Լիլիթ.

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ձեռք է բերել բժշկական սարքավորումներ ՀՀ-ում գործող ներմուծող ընկերությունից, ու արտահանում, իրացնում է ոչ ռեզիդենտ կազմակերպության: Շրջհարկի ի՞նչ նվազեցումներ են կատարվելու։

Լիանա․

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։

Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։

Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։

Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։

Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Արման․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

Հայկ․

Բարև Ձեզ: 2010 թվականից ունենք անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ հաստատված նոտարով: Ժամանակի ընթացքում պայմանագրի գնի փոփոխություններ են եղել, որոնք չեն հաստատվել նոտարով: Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս եմ ճանաչել: Այժմ արդեն աշխատում ենք ընդհանուր հարկման դաշտում: Կարո՞ղ եմ արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն և գումարը շահութահարկով ծախս ճանաչել: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն։

Մանե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Վահե․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Անահիտ․

Բարև Ձեզ:

Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։

Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

ՋՈՒԼԻԱ.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Շրջհարկի դաշտում աշխատող Ա/Ձ-ն առք ու վաճառքի պայամանագրով ապրանք է գնել ֆիզ. անձից, տվյալ գործարքը հարկվում է 10% եկամտային հարկով, և արդյոք ֆիզ. անձին վճարված եկամուտների մասով համարվում եմ հարկային գործակալ։ Ի՞նչ անել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա նաև ֆիզ. անձի համար։

Աննա.

Բարև Ձեզ: Մթերային խանութն աշխատում է շրջհարկով։

  1. ձև 232 հաշվետվության մեջ պետք է լրացնի 5.1 (առք ու վաճառք)-ի տողը, թե՞ 6.1 ( Հանրային սննդի ոլորտ)-ը :
  2. Կազմակերպությունում գրանցված աշխատակցի աշխատավարձը կարող ենք ծախսերի մեջ ներառել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ

Քրիստինա․

Կազմակերպությունը շրջ․ հարկից անցել է ԱԱՀ դաշտ, հարցս հետևյալն է․ հիմա ապրանքը իրացնելուց վաճառքի ժամանակ կարո՞ղ է նախկինում ինքնարժեք մտցրած ԱԱՀ-ն վերաձևակերպել և հաշվանցել։

Աննա․

Շրջհարկով աշխատող ԱՁ-ն դուրս է գրել հարկային հաշիվներ վեց ամսվա ընթացքում, հանձնել է յուր ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն, ունեցել է ԱԱՀ-ով ձեռքբերում, հաշվանցել է ԱԱՀ-ն։ Տեսնելով սխալը՝ հանձնել է շրջհարկի եռամսյակային հաշվետվությունները, առաջացել է շրջհարկ, սակայն ԱԱՀ-ի հաշվետվությունները մնացել են անփոփոխ։ Ի՞նչ սպասել։

Նառա․

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և կատարում է շինաշխատանքներ։ Մատուցել է ծառայություն ֆիզ անձի համար, ֆիզ անձը կատարել է փոխանցում կազմակերպության հաշվին։ Ինչպե՞ս պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիրը ծառայության մատուցման գծով, որպեսզի հնարավոր լինի նաև ներկայացնել համապատասխան շրջհարկի հաշվետվությունը։

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ֆիզիկական անձից ձեռք է բերել մարկտկոցներ՝ թվով 3 հատ: Օրենքի խախտում կա՞ տվյալ գործարքի մասով հարկ չհաշվարկել և չվճարելը։ Օրենսգրքի ո՞ր կետով առաջնորդվել։

Լուսինե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատել է որպես միկրոձեռնարկատիրություն, հունիսի 1 ից անցել Է շրջհարկի, գրանցված աշխատակցի աշխատավարձը էղել է 90 000 դրամ ներառյալ հարկերը, կասե՞ք խնդրում եմ՝ հունիս ամսվա աշխատավարձը արդեն հաշվենք մինիմալ 104 000 -ո՞վ։

Նարինե․

Նորաբաց ՏՏ ոլորտի կազմակերպությունը տվել է շրջ․ հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Դիմել է հավաստագիր ստանալու համար։ Հավաստագիր ստանալուց հետո որ անցնի հարկման ընդհանուր համակարգի, կարո՞ղ է օգտվել արտոնությունից։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հուլիսի 1-ից միկրոյի դաշտում գրանցված աշխատողների հարկերը 20% եկամտային հարկն է դարձել, 5% կուտակայինը։ Ճի՞շտ եմ հասկացել, որ ԱՁ-ի համար էլ է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց վճարվում, ինչպես օրինակ շրջանառության հարկի դեպքում է։ Կանխավ շնորհակալություն։

Վահան․

Բարև ձեզ։ Ես էլեկրոնային աևտրի օնլայն հարթակ ունեմ, որտեղ պետք է համագործակեմ տարբեր հագուստի, էլեկտրոնիկայի և զարդերի խանութների հետ։ Վճարումները ստանալու եմ միայն բանկերի կողմից տրված օնլայն տերմինալներով։ Կայքում ցանկացած վճարում կատարելիս գումարը անցնում է իմ հաշիվ, հետո նոր ես պիտի փոխանցեմ այն գործընկեր կազմակերպությունների հաշիվ։ Առաքումները կազմակերպում են գործընկեր կազմակերպությունները։ Ես որպես միջնորդ որոշակի տոկոս եմ պահելու վաճառքներից։

Ինչպե՞ս կազմակերպեմ այս գործըթացը հաշվապահական առումով։ Կարո՞ղ եմ արդյոք գումարը ստանալ, միջնորդավճարը պահեմ ու նոր փոխանցեմ գործընկերներիս, թե՞ պետք է ամբողջությամբ վաճառքի գումարը փոխանցեմ, հետո օրինակ ամսվա վերջ հաշիվ ներկայացնեմ։

Ենթադրում եմ, որ շրջհարկով ճիշտ կլինի աշխատել։

Լուսինե․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն արտասահմանյան ընկերությանը թղթային ինվոյս է դուրս գրում, որտեղ բացի իր մատուցած ծառայություններից առանձին տողերով նշում է նաև իր կատարած ծախսերը, որի համար փոխհատուցում է ստանում։ Արդյո՞ք փոխհատուցվող գումարն էլ է համարվում հարկման բազա։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ տնօրենին ամսվա մեջ մեկ անգամ դրամարկղից տրվում է առհաշիվ գումար գնումներ կատարելու համար, և տնօրենը առհաշիվ տրված գումարի համար հաշվետվություն է ներկայացնում, հարցս այն է՝ արդյո՞ք ոչ կանխիկ՝ ՍՊԸ-ի հաշվից տնօրենի հաշվեհամար փոխանցվող գումարի համար էլ պետք է տնօրենի ներկայացնի նույն հաշվետվությունը։ Նշեմ, որ տնօրենի հաշվին փոխանցվում է շուկայից գնում կատարելու նպատակով, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկի դաշտում։

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ եթե շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն շուկայից ձեռքբերումներ է կատարում, եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է։

Գոռ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը որոշել է անցնել ԱԱՀ-ի։ Կասե՞ք՝ ո՞ր համարի էլ․ հայտարարությունը պետք հանձնի ՊԵԿ և ո՞ր հոդվածների հիմքով։ Նշեմ, որ անցումը կամավոր է, այլ ոչ թե շրջանառության ծավալից կամ այլ պարտադիր պայմաններից։