Վաճառք Wildberries կայքում

Մարիա․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ վայլդբերիսով վաճառք անելուց հաշիվ հաշիվ ինչպե՞ս պետք է գրեմ գնորդին, եթե օրինակ ինչ որ մեկը ապրանք է պատվիրել այլ երկրից։ Նշեմ, որ ԱՁ-ն շրջ. հարկով է գործում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

քանի որ այդտեղ դուք չեք կարող իմանալ թե ձեր վերջնական գնորդն ով է,պետք է մատակարարման հաշիվ գրեք իրենց ՎԲ-ին հայաստանյան ՀՎՀՀ-ով,

Մարիամ
Մարիամ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանելու համար։ Այսինքն՝ համարվում է ԵՏՄ երկիր արտահանում եւ պետք է արտահանման հաշվետվությունները տալ ԵՏՄ և վիճակագրական trade gov ծրագրում, իսկ e invoicing ծրագրում ոչինչ չունե՞մ անելու։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարիամ

e invoicing ծրագրում անելիք ունեք, ԵՏՄ արտահանման հաշվետվություն պետք չի, ապրանքը դուք չեք սահմանով անցկացնում,

Մարիամ
Մարիամ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ամեն ապրանքի վաճառքի համար ինքնահաշիվ պետք է գրե՞մ իրենց ՎԲ -ին հաշվարկային հաշիվներում։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարիամ

Ամեն վաճառքի համար հաշիվ պետք է գրեք ՎԲ-ին, 

Մարիամ
Մարիամ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ Տիգրան ջան։

Լիլիթ
Լիլիթ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ վայլդբերիսի հվհհ-ն ի՞նչ գրենք։

Նարինե
Նարինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ,իսկ հաշիվը ինչպե՞ս գրվի ապրանքի վաճառելուց հետո կարելի՞ է ախր,իսկ մինչև վաճառելն էլ չենք իմանում դրա մասին։

Hapet
Hapet
2 տարի առաջ

Բարև Ձեզ, իսկ շրջանառության հարկով կարո՞ղ են գործունեություն իրականացնել։

Mariam
Mariam
2 տարի առաջ
Ի պատասխան  Hapet

Այո