27/10/2026

ոչ առևտրային

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:

Կարինե.

Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ՀԿ-ի խորհրդի անդամները համարվու՞մ են կազմակերպության անդամ կամ կարո՞ղ է խորհրդի անդամը միաժամանակ դիմել և դառնալ կազմակերպության անդամ:

Կարինե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Գևորգ.

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
ՀՈԱԿ-ներն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն։ Եվ եթե ՀՈԱԿ-ը տուգանվել է շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելու պատճառով, ապա ո՞վ պետք է մարի այդ տուգանքը։ Շնորհակալություն։

Իրինա․

Բարև Ձեզ: Հասարակական կազմակերպություն բացելու համար որտեղից սկսել, եթե հնարավոր է՝ կանոնադրության նմուշ ուղարկեք, հնարավորինս պարզ ներկայացրեք: Նախապես շնորհակալ եմ։

Կարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, պարզաբանեք՝ հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի գումարը փոխանցելու համար ՀԿ-ն պե՞տք է հաշիվ դուրս գրի: Եթե այո, ապա դեկտեմբեր ամսվա համար հիմա կարո՞ղ է դուրս գրել:

Սուսաննա Ասատրյան.

Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ -ի տարեկան հաշվարկն եմ ցանկանում ներկայացնել, գրանտ ենք ստացել հայկական հիմնադրամից, ո՞ր ձևն եմ լրացնելու՝ 240, թե 251, շնորհակալություն։

Մերի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։

Սերգեյ.

Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները:

Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն:

Ժաննա.

ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի այսպիսի վիճելի հարց է առաջացել. ՍՊԸ-ն նախարարությունից ստացել է, ասենք թե, 5 000 000 գումար ՀԿ-ի համար՝ գիրք տպագրելու նպատակով: Այդ գումարից ՍՊԸ-ն ծախսել է տպագրության վրա, իսկ ստացած գումարի 60 տոկոսը՝ 3 մլն, կազմում է հոնորարը: Հոնորարը ստացել է ՀԿ-ի նախագահը՝ գիրքը գրելու համար: Ես կցանկանայի իմանալ՝ ինչ կարգի վճարումներ են արվում: Ես գիտեմ, որ հոնորարի 10 տոկոսը պետք է փոխանցվի պետ. բյուջե: Եթե այլ պատասխաններ կլինեն, ես երախտապարտ կլինեմ ձեզ:

Արփինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։

Արփի.

Հարգելի մասնագետներ, եթե հասարակական կազմակերպությունը կազմակերպել է դրամաշնորհ՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով, այս մասով ինչ-որ հատուկ հաշվետվություններ պե՞տք է ներկայացնի հարկային տեսչություն, և ի՞նչ տեսակի պարտավորություններ են առաջանում։

Կանխավ շնորհակալություն։

Ռուզան.

ՀԿ-ն ցանկանում է իրեն պատկանող տրակտորները փոխանցել իր կողմից հիմնադրված ՍՊԸ-ին՝ նրան փոխանցելով սեփականության իրավունքը։ Ի՞նչ տիպի պայմանագրով պետք է կատարվի փոխանցումը և արդյո՞ք այդ փոխանցումը կառաջացնի հարկային պարտավորություններ։

Շնորհակալություն։

Արման Հարությունյան.

Բարև ձեզ:

Ունեմ սենց մի հարց. ես ցանկանում եմ հիմնել երկու ստարտափ թիմեր, որոնք աշխատելու են և՛ կրթական ոլորտում, և՛ ՏՏ ոլորտում:

Հարցս կայանում է նրանում, որ ի՞նչ տեսակի կազմակերպություն կարող եմ բացել, որի միջոցով կարող եմ երկու կազմակերպություններն էլ միաժամանակ կառավարել: Օրինակ՝ ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով հասարակական կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու բիզնես գործունեությամբ՝ ըստ 2016 թվականի որոշման:

Հիմա կուզեմ իմանալ՝ ինչ հարկեր եմ վճարելու, ինչ կարգով և այլն: