ԱՁ արդեն ունի առողջության ապահովագրություն

Հակոբ․

Քանի որ որպես ֆիզիկական անձ արդեն ունեմ թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական ապահովագրություն, խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ԱՁ գործունեության դեպքում անհրաժեշտ է ունենալ առանձին առողջապահական ապահովագրություն, թե՞ առկա ապահովագրությունները բավարար են։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
7 ամիս առաջ

եթե նաև ԱՁ եք, վճարը կարող եք հետ ստանալ, այսինքն որևէ տարբերակով հանդիսանալու եք ապահովագրված անձ

Hakob
Hakob
7 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան շնորհակալ եմ պատասխանի համար , իսկ եթե ԱՁ֊ն գործում է 3 ամիս ու եկամուտները չի գերազանցում 2.400.000 ֊ը , այդ դեպքում պետք է վճարվի ապահովագրավճար 2026 ին ՞

Tigran
Tigran
7 ամիս առաջ
Ի պատասխան  Hakob

այդ դեպքում չի վճարի ապահովագրավճար 2026 ին, 2400001 տարեկան հասույթ ունեցածները պետք է վճարեն, 2026 ին 2400001 տարեկան հասույթ ունեցածը պետք է վճարի,