ԱՁ զբաղվում է գյուղմթերքի առևտրով

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Nerses
Nerses
2 տարի առաջ

Եթե մանրածախ առևտուր է, առք և վաճառք ապա 5 տոկոս վաճառքից

Անահիտ
Անահիտ
2 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Այսինքն, ձեռք բերման մասով նվազեցում անելու արտոնություն չունե՞մ։

Tigran
Tigran
2 տարի առաջ

5 տոկոս դրույքաչափով այդ դեպքում պետք է վճարեք շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ապա եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ դեռ չեն առաջանա, նայեք ՀՕ հ. 150 մաս 13։ Շրջանառության հարկ վճարողները ազատվում են` Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

Անահիտ
Անահիտ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև ձեզ, հարգելի Տիգրան։ Այսինքն, եթե վարձու աշխատող ունեմ եկամտային հարկ չեմ տալու՞, համենայն դեպս այդպես հասկացա։

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Վարձու աշխատողի դեպքում և եկամտային ամսական հաշվետվություն եք ներկայացնում և նրանում առաջացող հարկերն եք պարտավոր վճարելու։ Ձեռք բերումների փաստաթուղթ չունենելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջանալու մասին է ՀՕ հ. 150 մաս 13։ Անպայման կարդացեք։