22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արա
Արա
7 տարի առաջ

Եթե հանդիսանում եք բանջարեղենի վերավաճառող, ապա առավել հարմար է շրջանառության հարկով աշխատել, եթե Դուք եք աճեցրել, ապա այն հարկերից ազատված է: Վարձակալության վճարը հարկվում է, սակայն այն պետք է մուծի տարածքի սեփականատերը: Հաստիքների առումով ասեմ, որ պարտադիր հաստիքներ այս ոլորտում չկան: Հաշվապահությունը կարող եք անել ցանկացած ծրագրով:

Տիգրան
Տիգրան
7 տարի առաջ

Պետք է վճարվեն հարկատեսակներ՝ շրջանառության հարկ, 1 000 դրամները: Տարածքի վարձակալության վճարը հարկվում է, սակայն, ըստ պայմանագրի, դրանից եկամտահարկը կամ Դուք տիրոջ համար կվճարեք կամ նա: Պարտադիր հաստիքներ չկան: Հաշվապահությունը հանգիստ իրականացրեք Excel-ով:

Վեներա
Վեներա
7 տարի առաջ

Եթե արտադրող եք, չեք հարկվում, եթե վերավաճառող՝ կհարկվեք 1.5-5 % շրջանառության հարկով՝ կախված ձեռք բերման փաստաթղթերի չափից: Եթե վարձատուն ֆիզ. անձ է, ապա վարձակալական վճարը Դուք պետք է արտացոլեք եկամտային հարկի հաշվետվության մեջ, վճարեք 10 % եկամտային հարկ, այսինքն՝ հանդիսանաք հարկային գործակալ: Հաշվապահությունը կարող եք վարել Excel-ի միջոցով: