ԱՁ-ն ՀՀ-ում չի բնակվում

Հարութ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ- ն, որն աշխատում է ՏՏ ոլորտում, գրանցված է ՀՀ-ում և ծառայություն է մատուցում օտարյեկրյա կազմակերպության, ԱՁ-ն ՀՀ քաղաքացի չէ և ՀՀ-ում չի բնակվում, աշխատում է շրջանառության հարկով։ Հարց՝ նշված իրավիճակում կարո՞ղ է խնդիրներ ունենալ հարկման դաշտի ընտրության կամ այլ հարցերում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե այստեղի հետ կապված պարտավորությունները ապահովում է ,ապա խնդիր չկա, միայն 2025-ից սկսած պետք է եկամուտների հայտարարգիր ներկայացնի,

Harut

Շնորհակալություն Տիգրան, բայց նշված անձը ՀՀ քաղաքացի չէ, 2025-ի համար պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր։ Եվ ավելին քաղաքացի լինելու դեպքում էլ կարծում եմ չի ներկայացնելու, քանի որ ամբողջ հարկային տարվա ընթացքում գտնվում է օտար երկրում։

Harut

Քանի որ ամբողջ հարկային տարվա ընթացքում գտնվում է օտար երկրում և համարվում է ոչ ռեզիդենտ։

Tigran

եթե կազմում է 183 օր+

Harut

Եվ մի հարց էլ Տիգրան, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնի 2024թ․ -ի թե 2025թ․-ի համար??

Tigran

2025թ․-ի համար, այդ տարվանից սկսած այն բոլորին է վերաբերելու

Harut

եթե ռեզիդենտ չհամարվի 2025 և դրան հաջորդող թվականների համար (այսինքն՝ 183+ օր ՀՀ-ում չգտնվի) եկամուտների հայտարարագիր պե՞տք է ներկայացնի։

Tigran

երևի չէ, եթե այստեղից եկամուտներ չի ստացել,

Harut

Եկամուտները ստացել է ՀՀ-ում գրանցված ԱՁ-ն։

Harut

Եկամուտները ստացել է ՀՀ-ում գրանցված ԱՁ-ն, ոչ հայկական կազմակերպությունից։

Tigran

դե ուրեմն պետք է հայտարարագրի եկամուտները ԱՁ-ն, քանի որ եկամուտների հայտարագրումը վերաբերում է ֆիզ.անձանց

Harut

ԱՁ-ն ամեն ամիս էլեկտրոնային հաշիվ վավերագիր է դուրս գրում, հաշվետվություններ ներկայացնում եռամսյակային և տարեկան և վճարում համապատասխան հարկերը, էլ ի՞նչը պետք է հայտարարագրի։

Tigran

եկամուտները որպես ֆիզ.անձ

Harut

Շնորհակալություն, բայց ֆիզ. անձն էլ ոչ ռեզիդենտ է??