Անտոկոս փոխառության տրամադրում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կարծում եմ չի դիտվի կանխիկ գործարք, քանի որ փոխառության տրամադրումը կատարում եք մինչև օրենքում նշված ամսաթիվը, իսկ փոխմարումը դա վճարում չի համարվում, համաձայն ԱՆԿԱՆԽԻԿ   ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ՄԱՍԻՆ օրենքի հոդված 3
1)  անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)`  կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).
և
4)  կանխիկ  ձևով  գործառնություն (վճարում) ՝ սույն օրենքով սահմանված՝ անկանխիկ չհանդիսացող վճարում.

Tigran
Tigran
4 տարի առաջ

Շահաբաժնի եկամտային հարկը կարող եք այդ գումարի հաշվին էլ վճարել: Խնդիր չի լինի եթե անկանխիկ մարվի հուլիսի 1-ից հետո: