22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Nerses
Nerses
6 տարի առաջ

Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Սույն կետով ներառվում են՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացվել է մինչև միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետը:

Նաիրա
Նաիրա
6 տարի առաջ

Շրջանառությունը գրում եք ստորագրվածի չափով, և, այո, հաջորդ ամսում հաշվանցելու համար մնացած հաշիվները ստորագրում եք այս ամսվա 21-30-ը ընկած ժամանակահատվածում:

Anushik
Anushik
6 տարի առաջ
Ի պատասխան  Նաիրա

Հարգելի Նաիրա.
ՀՀ ՊԵԿ նախագահի 1 հուլիսի 2019 թ. N 432-Ն հրամանով կատարվել է փոփոխություն.
Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
Նախկինում առկա. սույն կետով ներառվում են՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացվել է մինչև միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետը նախադասությունը հանվել է:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Տվյալ ամսի ԱԱՀ հաշվարկի մեջ լրացնում եք ստացված հաշիվների ամբողջ շրջանառությունը և դրանց գծով ամբողջ ԱԱՀ, հաջորդ տողում հետաձգում եք այն ԱԱՀ գումարը, որը չեք ստորագրել, իսկ ստորագրելու ամսաթվով այդ ԱԱՀ գումարները ներառում եք հաշվարկի մեջ որպես ԱԱՀ ավելացում տողում։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Տվյալ ամսվա ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացնում եք ստացված հաշիվների ամբողջ շրջանառությունը առանց ԱԱՀ, իսկ [Բ] վանդակում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը, 20-րդ կետի [Բ] վանդակում՝ չստորագրված հաշիվների ԱԱՀ գումարը: Չստորագրված հաշիվների ԱԱՀ գումարը կարտացոլեք այն ամսվա ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետի [Ա] վանդակում, որ ամսում որ կստորագրեք։