Արդյո՞ք պետք է հրաման տալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Տարբեր հաստիքների մասին է չէ, հետևաբար ամեն հանգամանքի հաշվով առանձին հրամաններով պետք է կարգավորել:

Ani
Ani
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ բացի հրամանից ուրիշ գործառույթ կա՞ անելու:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Ani

Կարող է գրանցման հայտում փոփոխություն կատարելու կարիք կա:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Հրամանի միջոցով կարող եք կարգավորել:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Հրամանով կարգավորում եք այդ հարցը, այսինքն տեղափոխում եք այլ հաստիքի վրա։

Ani
Ani
4 տարի առաջ

Ալլա ջան, այսինքն` եթե մնում է մեզ մոտ աշխատանքի, միայն աշխատանքի էական պայմաներն են փոխվում, միայն հրամանը բավակա՞ն է, և հրամանը ինչպե՞ս տալ։

Արմինե
Արմինե
4 տարի առաջ

Միայն հրամանով եք կարգավորում, այսինքն` մեկ հրամանով տեղափոխում եք այլ աշխատանքի և, եթե ունի աշխատանքային պայմաբագիր, ապա համաձայնագրով պայմանագրի համապատասխան կետն էլ եք փոխում:

Իրինա
Իրինա
4 տարի առաջ

Ազատել, նորից ընդունել: Երբ հիմնական աշխատողը վերադառնա աշխատանքի՝ հրամանով փոխարինողին ազատել աշատանքից, մեկ այլ հրամանով ընդունել հաջորդ աշխատանքին: