Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Անի.

Բարև ձեզ: Արձակուրդայինը հաշվարկելիս 12 ամիս եթե հետ ենք գնում, և աշխատողը 2 ամիսը գտնվել է արձակուրդում.
1․ ընդամենը ԱՎՈՒՄ-ին մասնակցու՞մ են այդ 2 ամիսները,
2․ ընդամենը ԱՎՈՒՄ-ը բաժանվում է 12-ի՞, թե՞ այն ամիսների վրա, որոնք մասնակից ամիսներն են:
Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

1. Այդ 2 ամիսները չեն մասնակցում, գնացեք մինչև 14, 15 ամիսները:
2. Եթե 2 և ավելի տարվա աշխատող է, ապա ստացեք միջինը և բաժանեք 12-ի, իսկ աշխատանքը հնգօրյա՞ է, թե՞ վեցօրյա:

Անի
Անի
5 տարի առաջ

Կներեք, այիսինքն` 12 ամիսը պե՞տք է ապահովեմ 6-օրյա։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Այո, պետք է 12 ամիս ապահովեք, եթե այդքան ժամկետ Ձեր աշխատողն է՝ 6 օրյակի դեպքում միջինը բաժանում եք 25-ի, որ օրականը ստանաք:

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Անկեղծ ասած՝ չեմ հասկանում՝ ո՞նց կարող եմ 12-ից ավել ամիս հետ գնամ։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Եթե Ձեր աշխատողը աշխատում է, օրինակ, 2 տարի կամ 24 ամիս, ապա 12 ամիս հետ գնալ հաշվարկի համար կարող եք, բյուլետենի ամիսները ևս չեն ընդգրկվում 12 ամիսների մեջ:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Անի
Անի
5 տարի առաջ

Այսինքն՝ Ալլա, բաժանում եմ այն ամիսների վրա, որը որ լրիվ ամի՞ս է, տվյալ դեպքում 10-ի:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Այո:

Anushik
Anushik
5 տարի առաջ

1․ Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում ՉՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԵՆ այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
2․ Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ բաժանելու միջոցով:
Եթե ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ և (ԿԱՄ) ԱՐՁԱԿՈՒՐԴԻ և (ԿԱՄ) ՈՉ ԻՐ ՄԵՂՔՈՎ ՊԱՐԱՊՈՒՐԴի որևէ մեկով ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԸ ՉԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: