Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ 03.12.2021, կուրսը՝ 02.12.2021-ը:

Նելլի
Նելլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև ձեզ, Տիգրան: Իսկ, եթե իվնվոյսինգով հաշիվ չգրեմ, սխալ կլինի՞, արաջնորդվեմ 1257 որոշումո՞վ:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Նելլի

Կարծում եմ սխալ չի լինի, քանի որ հենց կարգում է գրված որ 1.1. Ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքի արտահանման դեպքերում:

Նելլի
Նելլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն, ես էլ դա կարդալուց հետո դա մտածեցի, որ պարտադիր չի:

Նելլի
Նելլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մեկ էլ հայտարարագիրը լրացնելուց ձևակերպում դաշտում բերում է ստանդարտ, ազատ պահեստ, ազատ մաքսային գոտի ո՞րն ենք վերցնում: Շնորհակալություն

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Նելլի

Ստանդարտը լրացրեք, եթե ապրանքը գնում է գործընկերոջ մոտ որ նա վաճառի կամ իրենց համար է:

Նելլի
Նելլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն

Artur Ananyan
Artur Ananyan
4 տարի առաջ

Բարև Ձեզ։
Պետք է առաջնորդվել ՀՕ հոդված 16-ով․

ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Ուշադրություն դարձրեք նաև փոխարժեքի ամսաթվին․

Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

Նշված փոխարժեքը, որպես կանոն, կայքերում արտացոլվում է նախորդ օրվա ամսաթվի դիմաց։

Knarik
Knarik
4 տարի առաջ

Բայց դա արտահանում է, ի՞նչ ինվոյսինգ:

Նելլի
Նելլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Բարև ձեզ, Քնարիկ ջան: Ո՞ր հոդվածով է սահմանված, որ ինվոյսինգով պետք չի հաշվարկայն փաստաթուղթ գրել:

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Հիմք պետք է վերցնել արտահանման ամսաթիվը:

Artur Ananyan
Artur Ananyan
4 տարի առաջ

Հարգելի Նելլի, միանշանակ պետք է դուրս գրեք էլեկտրոնային հաշիվ e-invoicing ծրագրով, բացի թղթային հաշիվ դուրս գրելուց։

Նելլի
Նելլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Artur Ananyan

Հարգելի Արթուր, 1257 որոշման մեջ 2017 ասում է, որ արտահանման դեպքում ոչ էլեկտրոնային եղանակով չի գրվում:

Մխիթար
Մխիթար
4 տարի առաջ

Ես ՌԴ քաղաքացիություն ունեմ, և ՀՀ-ից ավտոմեքենա եմ գնում և տանում ՌԴ, ինչպե՞ս պետք է օրինականացնեմ, ի՞նչ հարկեր կան, կարո՞ղ եմ արդյոք առանց գրանցման ՌԴ-ում անսահամանփակ վարել։ Կանխավ շնորհկալություն։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Մխիթար

Առանց գրանցման ՌԴ-ում անսահամանփակ վարել չեք կարող, ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ ժամկետային սահմանափակում կա։ Հարկերի մասը ՌԴ-ում նայեք, արդեն ՌԴ մաքսային օրենսդրությունը: