Լրացուցիչ աշխատանքի համար պայմանագիր

Անի․

Եթե աշխատողն ընկերությունում աշխատում է շաբաթական 5 օր 8 ժամով, հաստիքային աշխատող է, ընկերությունում կարիք է առաջացել, որ այդ աշխատողը լրացուցիչ կատարի վարչական սենյակի վերանորոգում իր աշխատանքային ժամի ավարտից հետո, ինչպե՞ս պետք է վարվել, գիտեմ, որ չի թույլատրվում նույն մարդու հետ երկու տեսակի պայմանագիր կնքել, ինչպե՞ս ձևակերպել այդ աշխատողի աշխատած լրացուցիչ ժամերը, առանձին տաբել պե՞տք է գրվի, թե՞ ոչ, նոր պայմանագիը պե՞տք է գրվի, թե՞ ոչ, խնդրում եմ մանրամասն նկարագրեք։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Կարող եք կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (քաղաքացիաիրավական պայմանագիր) տվյալ աշխատողի հետ՝ այդ լրացուցիչ աշխատանքների մասով։

Nerses
Nerses
3 տարի առաջ

Այո, քաղիրավական պայմանագիրը ճիշտ կլինի։

Tigran
Tigran
3 տարի առաջ

այո կնքեք ծառայությունների մատուցման պայմանագիր,