Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Եթե ունեք չօգտագործված արձակուրդ, կարող եք մինչև ֆիզ. արձակուրդ գնալը ձևակերպեք այդ արձակուրդը:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Ցավոք, ոչ: Պետք է օգտագործեք 60 օր Ձեզ հասանելիք չվճարվող արձակուրդը, Ձեր ընթացիկ արձակուրդը, բյուլետեն… մի խոսքով՝ ինչ հնարավոր է:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը: Խորհրդակցեք Ձեր բժիշկի հետ, նաև թող փոխեն Ձեր աշխատանքի պայմանները, ահա թե ինչու`
ԱՕ հոդված 258. Մայրության պաշտպանությունը`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:
2. Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:
3. Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:
4. Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

Srbuhi Pas.yan
Srbuhi Pas.yan
6 տարի առաջ

Ես ինքս 6 ամսական հղիության ժամանակ եմ գնացել, բայց բժշկից տեղեկանք եմ ներկայացրել, որ ունեմ վիժման վտանգ, քանի որ իմ աշխատանքը 12 ժամ ոտքի վրա, ծանրաբեռնված ֆիզիկական աշխատանք էր։