Դեկրետից ժամկետից շուտ վերադառնալու վերաբերյալ

Մարիետա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տալ աշխատանքային օրենսգրքի հղումը այն մասին, որ մինչև երեխայի 3 տարին լրանալը ժամկետից շուտ (4ամիս) աշխատանքի վերադառնալու վերաբերյալ նախօրոք 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահել: Նշեմ՝ խոսքը վերաբերվում է մանկավարժին, ով դեկտեմբերի փոխարեն ցանկանում է աշխատանքի դուրս գալ սեպտեմբերի 1-ից, տնօրենը ասում է՝ պետք է դիմումը գրվեր 2 ամիս առաջ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արմինե
Արմինե
4 տարի առաջ

Նման բան չկա, դեկրետից հետ վերադառնալու դեպքում, աշխատողը կարաող է ցանկացած պահի դուրս գալ աշխատանքի, կարող է մեկ օր առաջ էլ գա և տեղեկացնի աշխատանքի վերադառնալու մասին: Նախապես 2 ամիս կամ 1 ամիս առաջ տեղեկացնելը, դա կախված է գործատու – աշխատող հարաբերություններից, իսկ եթե գործատուն ասում է, որ օրենքով 2 ամիս առաջ պետք է տեղեկացնել, ապա դուք պահանջեք Ձեր գործատուից համապատասխան օրենքը:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Աշխ. օրենսդրությամբ նման դրույթ չկա, տեղյակ եք պահում և տրվում է արձակուրդից վերադարձած համարելու մասին հրաման: Գրանցման հայտում կատարվում է փոփոխությունը:

Mariam
Mariam
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ գրանցման հայտում, որ տողում է գրվում որ վերադարձել է դեկտրետից

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Աշխատանքային օրենսգրքում՝ չկա։