Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
4 տարի առաջ

Յուրաքանչյուր աշխատողի համար պետք է տրվի առանձին վերնագրով և բովանդակությամբ հրաման:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Այո, ինչու՞ ոչ, կախված տնօրենի հայեցողությունից:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ես կարծում եմ՝ ոչ, քանի որ հրամանի մեջ նշվում են աշխատողի հասանելիք արձակուրդի ժամանակահատվածը, տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, աշխատանքի վերադառնալու օրը և այլ տվյալներ կոնկրետ աշխատողի հետ կապված։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, կարելի է, եթե նույն կարգի անձանց է վերաբերում, սակայն այդ նույն հրամանը պետք է առանձին կարվի ամեն աշխատողի անձնական գործում: Այդ տվյալները առանձին անձանց ստաժի հաշվառման տվյալներ են հանդիսանում:

karine
karine
4 տարի առաջ

Ճիշտը՝ յուրաքանչյուր աշխատողի համար առանձին հրաման գրեք։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ։ Նման հրամանի ձև, այո, կա, ձևակերպվում է հետևյալ կերպ՝
«Հավելված 1-ում նշված աշխատակիցներին տրամադրել իրենց հասանելիք ամենամյա արձակուրդը՝ նշված ժամանակացույցի համաձայն…»։ Հրամանին կցվում է հավելվածը աշխատակիցների ցուցակով։ 1С ծրագրի 8.3 տարբերակում կան ցուցակներով հրամանների տեսակներ, այսինքն՝ ըստ էության դա հնարավոր է, բայց եթե հրամանը չի ներառում այնպիսի ինֆորմացիա, որը համարվում է աշխատողի անձնական տվյալը, և չի խախտում աշխատողի անձնական տվյալները երրորդ անձին չփոխանցելու պայմանը։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, կարող եք, բայց ավելի ճիշտ կլինի առանձին կազմելը: