27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ուզում եմ հիշեցնել, որ երեխայի մինչև 2 տարին լրանալը խնամքի համար Դուք ստանում եք նպաստ, որը կդադարի, եթե անցնեք աշխատանքի։ Դուք կարող եք նորից վերադառնալ երեխայի մինչև 3 տարին լրանալը խնամքի արձակուրդի։

Anahit
Anahit
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան, եթե նորից վերադառնա խնամքի արձակուրդ ու երեխան դեռ 2 տարեկան չի, չի կարո՞ղ էլի նպաստ ստանալ:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո, կարող եք:

karine
karine
6 տարի առաջ

Դուք պետք է դիմում գրեք տնօրենի անունով և կարող եք վերադառնալ աշխատանքի։ Այո, նաև իրավունք ունեք ցանկացած ժամանակ վերցնել խնամքի արձակուրդ, բայց, եթե դպրոցում եք աշխատում պետք է հաշվի առնել նաև փոխարինող գտնելու հանգամանքը։ Որքանով դա կհաջողվի կազմակերպել, որ գործը չտուժի։

Anahit
Anahit
6 տարի առաջ
Ի պատասխան  karine

Եթե կարող եք օգնեք, ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, երեխաս 10 ամսական է։ Հուլիսի 20-ից հնարավոր է, որ վերադառնամ աշխատանքի։ Այս պահին հղի եմ և դեկտեմբերի 10-ից մոտավոր նորից գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Աշխատելու եմ մոտավոր 4 ու կես ամիս: Ֆիզ. գնալուց մեծ երեխաս լինում է 1 տ 2,5 ամսական: Հիմա հարցերս.
1. ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը,
2. կարո՞ղ եմ նորից ստանալ 1-ին երեխայիս համար խնամքի նպաստը մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: