Միջին աշխատավարձ ստանալու համար

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ. դպրոցում 7 ամսվա աշխատող մանկավարժը գնացել է ֆիզ. արձակուրդ, ստացել է նախա- և հետծննդյան գումարները, և 140 օրը լրանալուց հետո հաշվարկվել է արձակուրդային` օրենքով 42 աշխ. օր: Խնդիրը նրանում է` միջին աշխատավարձ ստանալու համար ընդ. եկամուտը պետք է բաժանել 12՞, թե՞ 7-ի: Օրենքում շատ անհասկանալի է: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Անժել
Անժել
14 տարի առաջ

Հարգելի Հայկ, եթե ձեր ծանոթը աշխատել է ընդհամենը 7 ամիս, ապա միջին աշխատավարձը բաժանվում է միմիայն 7-ի, այլ ոչ 12-ի, Աշխատանքային օրենսգրքում հստակ ասվում է միջին աշխատավարձի կարգը, հաշվարկվում է նախորդող 12 ամիսները միջինը, իսկ եթե չի լրացել 12 ամիսը, ապա ընդհանուր աշխատավարձը բաժանվում է այնքան ամիսների, որքան որ աշխատակիցը աշխատել է:

hayk
hayk
14 տարի առաջ

Հարգելի Անժելա, Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ կետը ասում է` 2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Ուշադրություն դարձրեք` ասում է եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից….իսկ իմ դեպքում այդ պատճառները չկան…

Երվանդ
Երվանդ
14 տարի առաջ

7 օր:

Երվանդ
Երվանդ
14 տարի առաջ

12-ի:

Arsen
Arsen
14 տարի առաջ

Հիմա քանիսի՞ պետք է բաժանել :)))