24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Նախ Աշխ.օր-ի հ.7 մաս 7. Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:Նաև հ.44 մաս 2 2. Զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողների և հանրային պաշտոն (բացառությամբ հայեցողական պաշտոնների) զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:Իսկ դա վերաբերում էկոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին որը նորմալ է որ չի տարածվում ձեր վրա:
Հետևաբար հատուկ դրույթներ ԱՕ-ն չի նախատեսում, այլ այն հարցերը որոնք ձեր ծառայության օրենսդրությամբ կարգավորված չեն: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի հաշվով կարող եմ ասել, որ լրացուցիչ արձակուրդ չունեք, իսկ ժամանակավոր անաշխատունակության մասով բնականաբար կարգը նույնն է ինչ բոլորինը: Բյուջեից վճարել/չվճարելը դա դուք չեք իմանա, քանի ոստիկանության ստորաբաժանումներ կան, որ արտաբյուջե ունեն, իսկ արտաբյուջեից չի թույլատվում վճարել բյուլետեն կամ աշխատավարձ: Իսկ որտեղից որ վճարում են թող իրենց ֆինանսիստը նորմալ բացատրի այդ հարցերը: Եվ վերջում նայեք «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը ու դրա Հավելված 5-ը: Այլ հարցերի դեպքում չեմ կարող օգնել: