22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Lily
Lily
10 տարի առաջ

Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները (աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը);
Եթե աշխատանքի նախկին պայմանները չեն կարող պահպանվել, իսկ դուք չեք տվել Ձեր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը :
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում: