Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքեր

Արսեն․

Բարև ձեզ։

Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը․

Մեր կազմակերպությունում առկա են 2022 թվականից մնացած կրեդիտորական և դեբիտորական պարտքեր (կախված մնացորդներ)։ Դրանք չեմ կարող ճանաչել որպես անհուսալի պարտք, քանի որ գումարները գերազանցում են 300,000 դրամը։

Կարո՞ղ եք հուշել, թե ինչ հաշվապահական թղթակցություններ պետք է տամ, որպեսզի այդ գումարներն արտացոլվեն արտահաշվեկշռային հաշվում կամ պահուստային ֆոնդում։

Ներկայումս մնացորդները կախված են 224 և 5231 հաշիվներում։

Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար։

Կարդալ ավելին Անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքեր

Էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանի ներմուծում

Աննա Գրիգորյան․

Բարև Ձեզ, ցանկանում եմ ներմուծել էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայան։ Նայեցի ԱՏԳԱ կոդերով 0% ԱԱՀ-ն։ Ճի՞շտ եմ նայել արդյոք, և ի՞նչ մաքսատուրք կամ այլ վճարներ կան։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանի ներմուծում

Կազմակերպության վերակազմակերպում, առանձնացում

Արմինե․

Բարև Ձեզ, կազմակերպության վերակազմակերպման ժամանակ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, մասնավորապես առանձնացման դեպքում։

Կարդալ ավելին Կազմակերպության վերակազմակերպում, առանձնացում

ՓԲԸ իրականացնում է ուղևորափոխադրումներ

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե ՓԲԸ-ն պետք է իրականացնի միջհամայնքային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ապա 1.ի՞նչ հարկատեսակով կարող է գործել, 2. ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, 3. ուղևորներից վճարումները կանխիկ գանձելու դեպքում պե՞տք է ուղևորին որևէ փաստաթուղթ տրամադրի

Կարդալ ավելին ՓԲԸ իրականացնում է ուղևորափոխադրումներ

Ֆիզ. անձը վիտամիններ է ներմուծելու Հունգարիայից

Լևոն Ասլանյան․

Բարև Ձեզ, Հունգարիայից պատրաստվում եմ ստանալ սպորտային սնունդ, իրենք իրենց ծախսերով են ուղարկելու, արդյո՞ք ես տեղում ունեմ որևէ վճար, մաքսազերծման հետ կապված, թե դա էլ իրենք կարող են վճարել, ապրանքը՝ վիտամիններ, ամինաթթուներ, պրոտեիններ, ես դրանք ստանալու եմ որպես ֆիզ անձ,նաև հարկադիր ունեմ, դա խոչընդոտ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ֆիզ. անձը վիտամիններ է ներմուծելու Հունգարիայից

Վարկային տոկոսների նվազեցում շրջանառության հարկից

Զոհրաբ Ղազարյան․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ավտոտեխսպասարկման կետի համար որպես ծախս կարո՞ղ են համարվել վարկային տոկոսները, հիմնական միջոցների ձեռքբերումները և արևային կայանը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վարկային տոկոսների նվազեցում շրջանառության հարկից

Արդյո՞ք ընկերությունը կարող է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Լիլի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ընկերությունը, որը զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ, կարող է շարունակել աշխատել շրջանառության հարկման համակարգում, եթե հանդիսանում է գործակալական պայմանագրի կողմ, և ստանում է հաշիվ հանձնարարողի անունից։Խնդրում եմ օգնել։

Կարդալ ավելին Արդյո՞ք ընկերությունը կարող է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Թրեյնինգ իրականացնող ԱՁ հարկեր

Անի․

Բարև ձեզ։ Թրեյնինգ (ոչ մասնագիտական, անձնական հատկանիշների զարգացման, օրինակ հռետորական խոսքի զարգացման) իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել S96090 դասակարգչով: Հարկման դաշտը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն ընտրել, թե՞ շրջ. հարկով պետք է աշխատի:

Կարդալ ավելին Թրեյնինգ իրականացնող ԱՁ հարկեր

ՀԿ կնքել է պայմանագիր ՌԴ-ում գրանցված ՍՊԸ հետ

Ա․ Սաքունց․

ՀՀ-ում գրանցված հասարակակակն կազմակերպությունը ՌԴ-ում գրանցված ՍՊԸ-ի հետ ծառայության մատուցման պայմանագիր կնքելու դեպքում, ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի։

Կարդալ ավելին ՀԿ կնքել է պայմանագիր ՌԴ-ում գրանցված ՍՊԸ հետ

Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի գործունեություն

Արմեն․

Ողջույն։ Ցանկանում ենք բացել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, նախատեսում ենք ձեռք բերել արևային էներգիայի կայաններ, որոնց միջոցով ստացված էլեկտրաէներգիան լիցքավորիչների օգնությամբ տրամադրելու ենք մեքենաների լիցքավորման համար։ Արդյո՞ք այս գործունեությունը համարվում է արտադրական գործընթաց և կարող է հարկվել շրջանառության հարկի 7% դրույքաչափով՝ կատարված ծախսերի 5% նվազեցման հնարավորությամբ։ Եվ առհասարակ ի՞նչ նրբություններ կան այս ոլորտում։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի գործունեություն

Նորաբաց ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Հարություն․

Բարև Ձեզ, նորաբաց ԱՁ առցանց բացել եմ մեկ շաբաթ ժամկետով, գործունեություն չեմ իրականացրել, նույն եղանակով հանել եմ հաշվառումից, ասացեք խնդրեմ՝ հետագա հարկային պարտավորություններից խուսափելու համար ի՞նչ գործողություններ պետք է իրականացնեմ, դեռևս 20 օրյա ժամկետի մեջ եմ։

Կարդալ ավելին Նորաբաց ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Մասնավոր բժշկական ապահովագրությունը ծախս համարվու՞մ է

Էլեն․

Հարգելի հաշվապահներ, մասնավոր ընկերության բժշկական ապահովագրությունը․

  1. համարվու՞մ է ծախս շահութահարկի տեսանկյունից
  2. 10 000 գերազանցող մասին գումարը պետք է նշել 1.8 ում (Այլ հարկման բազա), թե՞ բաժին 2 -ում Ֆիզիկական անձի համար ապահոգրավճար (111)
  3. և եթե գերազանցող մասը օրինակ 20 000 է , պետք հենց աըդպես լրացնել ,թե՞ 22 222։
Կարդալ ավելին Մասնավոր բժշկական ապահովագրությունը ծախս համարվու՞մ է

Արդյո՞ք ԱՁ հանդիսանում է սոցիալական վճար կատարող

Հայկ․

1974թ․-ից հետո ծնված անհատ ձեռնարկատերը, ով ունի հաշմանդամության կարգ, հանդիսանու՞մ է սոցիալական վճար վճարող, և եթե չի հանդիսանում՝ օրենքի հղում կտա՞ք։

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ հանդիսանում է սոցիալական վճար կատարող

Արդյո՞ք պահանջի իրավունքի զիջումը կհարկվի ԱԱՀ-ով

Սոֆյա․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ գրել՝ արդյո՞ք պահանջի իրավունքի զիջումը (ցեսիան) կհարկվի ԱԱՀ-ով: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հայկական կազմակերպությանը (մեզ) է զիջում իր հաճախորդի պարտքը մատուցված ծառայությունների դիմաց։ Մենք ընդունել ենք պարտքը, սակայն դրա դիմաց միջնորդավճար ենք վերցնում։ Օրինակ՝ պարտքը կազմում է 100,000 դոլար, իսկ մենք այն գնում ենք 80,000 դոլարով։ Արդյո՞ք 20,000 դոլարի չափով եկամուտը (պարտքի զիջումից ստացված) կհարկվի ԱԱՀ-ով: Արդյո՞ք եկամտի այս տեսակը ներառվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 47-րդ կետով սահմանված ազատումների մեջ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահանջի իրավունքի զիջումը կհարկվի ԱԱՀ-ով

Կազմակերպությունը 2024-ին ձեռք է բերել ավտոմեքենա լիզինգով

Նոնա․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2024 թվականի հոկտեմբերին ֆինանսական լիզինգի պայմանագրով ձեռք է բերել թեթև մարդատար ավտոմեքենա։ Լիզինգատուն յուրաքանչյուր ամիս դուրս է գրում վարձակալական հաշիվ, որի հիման վրա հաշվանցվում է տվյալ ամսվա ԱԱՀ-ն։

ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 12-րդ կետի ուժի մեջ մտնելուց հետո խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածների համար լիզինգային վճարների կազմում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցումը շարունակու՞մ է թույլատրվել այն դեպքերում, երբ թեթև մարդատար ավտոմեքենան լիզինգով ստացվել է մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը:

Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Կազմակերպությունը 2024-ին ձեռք է բերել ավտոմեքենա լիզինգով

ԱՁ գրանցվել և դադարեցրել է գործունեությունը նույն ամսվա ընթացքում

Հարություն․

Բարև Ձեզ։ ԱՁ բացել եմ իմ անունով, առցանց տարբերակով, որը հաստատվել է 09.05.2026թ. և փակել եմ ևս առցանց 18.05.2026թ։ Ցանկանում եմ իմանալ՝ եթե տվյալ ժամանակահատվածում ոչ մի գործարք չեմ կատարել, այժմ կա՞ արդյոք ինչ որ վճարում կամ պարտավորություն, որ պետք է կատարեմ։

Կարդալ ավելին ԱՁ գրանցվել և դադարեցրել է գործունեությունը նույն ամսվա ընթացքում

Դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Հայկ․

Բարև ձեզ, ցանկանում եմ հաշվապահական դասընթացների համար բացել ԱՁ, ունենալու եմ աշխատակից, սահմանված հարկերն ու վճարման կարգը գիտեմ, տվյալ պարագայում, եթե դասընթաց է, կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել և ո՞ր դասակարգիչով։

Կարդալ ավելին Դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Будет ли доход от переуступки долга облагаться НДС

Екатерина.

Добрый день! Российская фирма переуступает армянской организации (нам) долг своего клиента за оказанные услуги. Мы принимаем долг, но берем за это комиссию. Например, долг 100 000 долларов, а мы покупаем за 80 000 долларов. Будет ли доход в 20 000 долларов (от переуступки долга) облагаться НДС? Заранее спасибо.

Կարդալ ավելին Будет ли доход от переуступки долга облагаться НДС

Հրուշակագործություն տնային պայմաններում

Աննա․

Բարև Ձեզ, ցանկանում եմ զբաղվել հրուշակագործությամբ, դեռևս տնային պայմաններում՝ տորթեր և շոկոլադե սալիկներ եմ պատրաստելու, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական։

Կարդալ ավելին Հրուշակագործություն տնային պայմաններում

ԱՁ մեքենա է վաճառել ֆիզիկական անձի

Սոֆի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ ն մայիս ամսին ներկրված վեքենան վաճառել է ֆիզիկական անձի։ Հարց 1․ շրջանառության հարկից նվազեցվող գումարի հաշվարկում ո՞ր տվյալները պետք է ներառել։ Հարց 2․ առք ու վաճառքի պայմանագիրի օրինակ պե՞տք է ուղարկել հարկային։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ մեքենա է վաճառել ֆիզիկական անձի

Առցանց գնումների կազմակերպում հաճախորդների համար

Ռաֆայել․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է օնլայն գնումներով՝ օգնելու է հաճախորդներին տարբեր կայքերից ապրանք գնել միջնորդավճարի դիմաց: Ո՞վ կօգնի հասկանանք՝ ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Առցանց գնումների կազմակերպում հաճախորդների համար

Միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվելու համար

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Կարդալ ավելին Միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվելու համար

ՏՏ ոլորտի ԱՁ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Քրիստինա․

Բարև Ձեզ, ԱՁ եմ գրանցվել 2025-ի հոկտեմբերից, նոյեմբերին միկրոյի հայտ եմ ներկայացրել, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական երկրի հետ, ունեմ պայմանագիր, ծրագրավորող եմ, 2026-ին ոչինչ չեմ արել file-online-ում, ոչ ինվոյս, ոչ հաշվետվություն, ոչ հայտ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը, կրկին հաշվառման անցնեմ, կարո՞ղ եմ դա անել։ Դիմե՞լ շրջ. հարկի համար։ Մյուս հարցը՝ ծրագրավորողը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։ էս դեպքում ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ։ Անչափ շնորհակալ եմ !! (փորձում եմ ինքս անեմ ամեն ինչ առանց հաշվապահի, հնարավո՞ր է)։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի ԱՁ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Շաուրմա պատրաստելու կետ բացելու համար

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ մանրամասնել սննդի կետ (շաուրմա) բացելու հաշվապահական քայլերը։ ԱՁ գրանցումն արդեն արվել է։ Կասե՞ք հաջորդ քայլերը։ Եվ եթե մարզում է, ապա արդյո՞ք միկրո կարող է աշխատել։

Կարդալ ավելին Շաուրմա պատրաստելու կետ բացելու համար

ՏՏ ոլորտի արտոնություններ

Արման․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ արտոնություններ կան այդ ոլորտի համար, եթե աշխատեմ շրջանառության հարկով, ինչպես նաև եթե աշխատեմ ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի արտոնություններ

Անշարժ գույքի վարձակալության և վաճառքի գործունեություն

Բարև Ձեզ։ Անշարժ գույքի վարձակալություն տալը, վաճառքը ի՞նչ հարկատեսակով է պետք իրականացնել, և ԱՁ, թե՞ ՍՊԸ է պետք բացել, ի՞նչ մանրամասներ է պետք իմանալ, կխնդրեմ օգնեք։

Կարդալ ավելին Անշարժ գույքի վարձակալության և վաճառքի գործունեություն

ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության դիմումը

Սավա․

Բարի օր։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն 2025, 2026 թ․ սկզբին չի ներկայացրել դիմում, ընկել է ԱԱՀ դաշտ։ 2026-ի ապրիլից դադարեցվել է գործունեությունը։ 2025, 2026 թվականների համար ի՞նչ ամսական, տարեկան հաշվետվություններ են բաց թողնվել։ Կխնդրեի նշել ձևերը։ Շնորհակալ կլինեմ։

Կարդալ ավելին ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության դիմումը

Ի՞նչ հարկեր են առաջանում օտարերկրյա ընկերությունից դիվիդենդ ստանալիս

Զավեն․

Արտասահմանյան ընկերությունից (ԱՄՆ) դիվիդենդ ստանալիս, կամ նույն ընկերության բաժնեմաս վաճառելիս ՀՀ-ում ֆիզ․ անձի համար ի՞նչ հարկեր են առաջանում։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր են առաջանում օտարերկրյա ընկերությունից դիվիդենդ ստանալիս