Tag Archive: պայմանագիր

Aug 11 2017

Ցեսիայի պայմանագրի օրինակ

Նարինե.

Ինձ անհրաժեշտ է ցեսիայի պայմանագրի օրինակ: Խնդրում եմ օգնել: Կարող եք ուղարկել այս էլեկտրոնային հասցեին nara260984 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:

Aug 01 2017

Արդյո՞ք պետք է հաշվարկել մայրության նպաստը ժամանակավոր պայմանագրի դեպքում

Հայա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից:
Կանխավ շնորհակալություն:

Jul 26 2017

Ծառայությունների մատուցման պայմանագրի վաղաժամկետ լուծում

Liana.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.

Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սահմանված ժամկետներով: Սակայն ծառայություն մատուցողը սահմանված ժամկետից շուտ ցանկանում է լուծել պայմանագիրը: Արդյոք պե՞տք է ինչ-որ փաստաթուղթ կազմել, թե միայն հայտը խմբագրենք ու վերջ:

Շնորհակալություն:

Jul 19 2017

Արդյո՞ք գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կողմնորոշվելու հետևյալ հարցում.
ՊՈԱԿ-ը փոխառության պայմանագրով ձեռք է բերել վառելիք 5 ամսվա ընթացքում նույնքան վառելիք վերադաձնելու պայմանով: ՊՈԱԿ-ը համարվում է ԱԱՀ վճարող:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի “Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք”:

Համաձայն Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի “ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով”:

Խնդրում եմ պատասխանել` գործարքը ԱԱՀ-ով հարկման ենթակա է, թե՞ ոչ, և հարկային հաշիվ դուրս գրելու կարիք կա՞ արդյոք:

Jul 03 2017

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ

Հովիկ.

Բարի օր:

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։

Կանխավ շնորհակալություն:

Jul 03 2017

Հարկերի վճարման պարտավորություններ

Liana.

Կազմակերպությունը(1) մեկ այլ Կազմակերպության(2) հետ տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում, այս պարագայում ո՞վ է ստանձնում հարկ վճարելու պարտավորությունը: Եվ, եթե պայմանագրով համաձայնեցվում է, որ 2-րդ կազմակերպությունն է ստանձնում վճարելու պարտավորությունը, արդյո՞ք 1 կազմակերպությունը պե՞տք է հաշվարկը ներկայացնի եկամտային հարկի հաշվարկում:

Jun 15 2017

Գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Armina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ. հասցեն` armine.petrosyan14 շնիկ gmail.com

Jun 13 2017

Պայմանագրի նոտարական վավերացում

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք մեքենայի վարձակալության պայմանագիրը պետք է նոտարական վավերացում ունենա: Շնորհակալություն:

Jun 05 2017

Վարձակալության իրավունքը չի գրանցվել կադաստրում

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:

May 04 2017

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

ROYAL.

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ և եռամսյակային հաշվետվություններ պարտաճանաչ տրվում է, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն էլ են նույնպես տրվում:

Հարց – Այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն զուտ պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ աղբյուրի հղումն էլ լինի:

Շնորհակալություն:

Apr 18 2017

Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելիս

Բարև ձեզ: Հարց հետևյալն է. օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելիս պե՞տք է արդյոք կնքել աշխատանքային պայմանագիր, եթե այո, ապա ի՞նչ ձևով, ու արդյո՞ք կան սոցիալական վճարներ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար: Շնորհակալություն:

Mar 24 2017

Միաձուլման/միացման պայմանագիր

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուղարկել իրավաբանական անձանց միացման և/կամ միաձուլման պայմանագրի(գրերի) օրինակ(ներ), կանխավ շնորհակալություն։

Mar 15 2017

Աշխատանքային պայմանագրում սխալ նշված տոկոսադրույք (0,15%)

Հարգելի գործընկերներ, եթե աշխատանքային պայմանագրում աշխատավարձը ժամանակին չվճարվելու դեպքում գործատուի կողմից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարվող տույժի տոկոսադրույքը նշված է սխալ` ոչ 0,15%, ի՞նչ չափի տուգանք դա կարող է առաջացնել:

Շնորհակալություն:

Mar 09 2017

Կազմակերպությունը ձեռքբերումներ է կատարել գյուղացիներից

KHLUSINE.

Բարև ձեզ:
Կասե՞ք խնդրեմ.
1. Որտեղի՞ց կարող եմ բեռնել գյուղացու հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձև
2. Կարո՞ղ եմ արդյոք գյուղացուց ձեռք բերված մթերքի դիմաց վճարվող գումարը ձևակերպել նախ որպես առհաշիվ գումար, հետո նոր առհաշվից գյուղացուն վճարում առանց սահմանափակումների
Կանխավ շնորհակալություն:

Feb 27 2017

Ժամավճարով աշխատող

Հարգելի հաշվապահներ, ունեմ ժամավճարով աշատողի կարիք` վարորդի և բանվորի, օրեկան 1-2 ժամ, ոչ ամենօրյա, կասե՞ք` ինչ պայմանագիր պիտի կնքվի, մինիմալ ժամավճարի չափ կա՞ սահմանված, և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ:

Feb 14 2017

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ

Նունե.

Հարգելի գործընկերներ,
ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը.
– Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Հարգանքով,
Նունե

Feb 09 2017

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Որպես անհատ ցանկանում եմ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել օտարերկրյա ընկերության հետ: Կխնդրեի, եթե հնարավոր է, մանրամասնել` ինչ փաստաթղթեր են անհարժեշտ, արդյո՞ք համարվելու եմ ոչ գործազուրկ, վճարելու՞ եմ արդյոք համապատասխան հարկեր:

Feb 09 2017

Փոխհամաձայնության պայմանագրի մեջ նշված գումարը փոխվել է

Նազելի.

Փոխհամաձայնության պայմանագրի մեջ նշված գումարը մի քանի օր հետո փոխվել է: Այսինքն` որոշ չափով ավելացել է, պետք է ակտավորենք: Ակտավորումն ինչպե՞ս պետք է կատարվի և ի՞նչ փաստաթղթով:

Jan 16 2017

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:

Jan 16 2017

Էլեկտրոնային ստորագրությունը փոխելու համար

Armenak.

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ստորագրության պայմանագիր որտե՞ղ պետք է կնքեմ: Մինչ այդ իմ փոխարեն ստորագրել է այլ անձ, ինչպե՞ս պետք է փոխեմ իմ անունով:

Dec 21 2016

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Nara.

Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով` եթե նոր բացվող ընկերություն է և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին:

Կանխավ շնորհակալություն:

Nov 16 2016

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

Արմեն.

Ես հիմնարկության տնօրեն եմ։ Հիմնարկություն բերել եմ շատ կահույք և այլ անհրաժեշտ գույք, քանի որ անգամ աթոռներ չկային։ Գործադիր մարմնի աուդիտը ասում է, որ անհրաժեշտ է անհատույց օգտագործման պայմանագիր կնքել հիմնարկի հետ։ Հարցս ինչում է. ես տնօրեն լինելով կարո՞ղ եմ իմ հետ պայմանագիր կնքել անհատույց օգտագործման: Եվ եթե կարող եք` անհատույց օգտագործման պայմանագրի այդպիսի մի տիպային օրինակ ինձ ուղարկեք։ Կանխավ շնորհակալություն։

Nov 08 2016

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 31 2016

Ավելացվել է պայմանագիր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Պայմանագրեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ պայմանագիրը.

  • Նյութական պատասխանատվության պայմանագիր

Oct 31 2016

Նյութական պատասխանատվության մասին պայմանագրի ձև

katrin.nare2013.

Բարև ձեզ, եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ուղարկել նյութական պատասխանատվության մասին պայմանագրի ձևը: Կանխավ շնորհակալություն:

Oct 12 2016

Տնօրենը կարո՞ղ է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի

Hrant.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք:
Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն լուծարելու ՍՊԸ-ի կողմից կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Նախապես շնորհակալ եմ:

Oct 06 2016

Ծառայությունների մատուցման պայմանագրի ձև

Լալա.

Կարո՞ղ եք ինձ քաղաքացիական ծառայությունների մատուցման պայմանագրի ձև ուղարկել:

Sep 30 2016

Հիմնադիր պայմանագրի նմուշ

Ամի.

Բարև ձեզ,
ինձ հարկավոր է բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրի նմուշ, որտեղի՞ց կարող եմ ներբեռնել:

Sep 30 2016

Կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող

Լալա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող, և տվյալ հաստիքը չունենք, ապա ի՞նչ պայմանագիր պետք է կնքենք:

Sep 16 2016

Հին աշխատողին ինչպե՞ս ձևակերպել տնօրեն

Հարգելինես, խնդրում եմ օգնեք, առաջին անգամ պետք է հին աշխատողին սեպտեմբեր ամից ձևակերպեմ որպես տնօրեն, իսկ տնօրենը աշխատանքից ինքնակամ հեռանում է: Ի՞նչ թղթաբանություն պետք է անեմ: Եվ ի՞նչ թղթաբանություն պետք է անեմ, եթե ուզում եմ նախկին մի աշխատողի աշխատավարձը բարձրացնեմ: Արդյո՞ք պետք է միայն համաձայնագիր կազմեմ: Եվ եթե թղթաբանության հետ կապված օրինակով կարողանաք օգնել, շատ շնորհակալ կլինեմ:

Sep 14 2016

Նվիրատվության պայմանագրի օրինակ

Siranush.

Բարև ձեզ, ներեցեք, ինձ անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագրի ցանկացած օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Sep 07 2016

Եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է

Արմեն.

Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:

Sep 07 2016

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:

Sep 07 2016

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Aug 31 2016

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ:
2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում:

Խնդրում եմ ինձ օգնեք:
Շնորհակալ եմ:

Aug 17 2016

Ավելացվել է պայմանագիր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Պայմանագրեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ պայմանագիրը.

  • Առքուվաճառքի պայմանագիր

Aug 02 2016

Աշխատավարձի փոփոխություն և գնային սղաճի հաշվարկ

Ադրինե.

Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք հետևյալ հարցիս.
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու տարով, և այդ երկու տարվա ընթացքում կատարվել է աշխատավարձի փոփոխություն, ապա գնային սղաճի հաշվարկ: Աշխատավարձի փոփոխությունը կատարվել է պայմանգրում փոփոխություններ կատարելու մասին ձևաթղթով: Գնային սղաճի հաշվարկը ևս իրականացվել է համապատասխան ձևաթղթի հիման վրա, որտեղ հղում է կատարվել ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի ստորագրման ամսաթվին, այլ վերջին փոփոխության ամսաթվին (աշխատավարձի փոփոխության փաստաթղթի ամսաթվին): Եվ հետագա պայմանգրի երկարացման համար ևս հղում է կատարվել վերջին փոփոխված փաստաթղթի ամսաթվին (գնային սղաճի փաստաթղթի ամսաթվին): Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Jul 06 2016

Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:

Jun 15 2016

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

May 16 2016

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե.

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին.
Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. “11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)”
Ի՞նչ է նշանակում. “… եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով”: Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների:
Կանխավ շնորհակալ եմ:

May 06 2016

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

Լուսի.

Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:

May 03 2016

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

Apr 29 2016

Պայմանագիր հաշվապահի հետ

Կազմակերպությունը ցանկանում է իր հաշվապահի հետ կնքել պայմանագիր, այսինքն հաշվապահը մշտական աշխատող չի, ֆիզիկական անձ է, ծառայություն մատուցող: Որևէ մեկը նման փորձ ունի՞, ո՞ր պայմանագրի տեսակը կարելի վերցնել որպես հիմք:

Շնորհակալություն,

Անահիտ

Apr 25 2016

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:

Mar 30 2016

Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Haykuhi Antonyan.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru

Feb 29 2016

Ա/ Ձ-ն տարածք է վարձակալում ՍՊԸ-ից

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:

Ա/Ձ-ն տարածք է վարձակալում ՍՊԸ-ից, սակայն վարձատուն խնդրում է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները չգրանցել անշարժ գույքի պետական կոմիտեում:

Հարց՝ ինչպիսի՞ հարկային առումով հետևանքներ կարող է առաջացվել նման չգրանցումը իմ՝ Վարձակալի համար: Հնարավո՞ր է ես չգրանցման համար տուգանվեմ հարկայինի կողմից, չնայած եկամտային հարկի վճարումը պայմանագրով վերապահված է Վարձատուին:

Կանխավ շնորհակալություն:

Feb 08 2016

Ավելացվել է պայմանագիր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Պայմանագիր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ պայմանագիրը.

  • Գույքի վարձակալության պայմանագիր

Feb 02 2016

ԱՁ չունի պայմանագրեր հաճախորդների հետ

Tigran.

Հարգելի ընկերներ, ԱՁ-ն զբաղվում է խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Սակայն իր հաճախորդների հետ չունի պայմանագրեր: Այդ հանգամանքը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել և ինչպիսի՞:

Dec 11 2015

Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել

Լուսի.

Կազմակերպությունը բոլոր աշխատողների հետ կնքում է նոր աշխատանքային պայմանագրեր: Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել կենսաթոշակային տարիքը լրացած անձանց հետ:

Dec 08 2015

Քաղաքացիաիրավական պայմանագրի ձև

liana pogosyan.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք քաղաքացիաիրավական պայմանագրի ձև՝ բուժհաստատությունում աշխատոող ընդունելու համար: Կա՞ն տարբերություններ քաղաքացիաիրավական պայմանագրերի մեջ, թե որ հաստատությունում ես գործի ընդունում աշխատողին: Կանխավ շնորհակալություն:

Older posts «