ԱՁ-ն առցանց ծառայություններ է մատուցելու

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ եմ բացում և ֆրիլանսի Upwork բորսայի միջոցով պատվիրատուներ գտնում և ծրագրային ապահովում մշակում նրանց համար, ի՞նչ եկամուտ հիմնավորող փաստաթղթեր պետք է կազմեմ։

Upwork-ը ավտոմատ պատրաստում է ինվոյսներ, արդյո՞ք դա բավարար է, և արդյո՞ք դրանք պետք է ներկայացվեն հարկային մարմին:

Ինչպես նաև՝ ինչ-որ գումարի սահման կա՞, որ եթե ԱՁ-Ն աշխատում է շրջ. հարկով, ու շրջանառության չափը այդ գումարից քիչ է, նա կարողանա տարեկան 60 000 դրամ շահութահարկը չվճարել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “ԱՁ-ն առցանց ծառայություններ է մատուցելու

  1. ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ է դրված e-Invoicing, որի միջոցով դուք կարող եք դուրս գրել և ստանալ հարկային հաշիվներ, որն էլ հիմք կհանդիսանա եկամտի հաշվարկման և հարկի վճաման: Իսկ շրջհարկի շեմը 115 մլն դրամն է: Իսկ ինչ վերաբերում է արտոնությանը, ապա դա չկա:

    0
  2. Եթե կարող եք ու մենակ եք աշխատելու, ֆրիլանսի համար առաջարկում եմ հաշվառվել որպես ֆիզ. անձ հարկատու, ավտոմատ պատրաստված ինվոյսներն էլ կարծում եմ բավարար են եկամուտների ստացումը հիմնավորելու համար:

    0
        1. Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ, կասե՞ք նաև՝ j62010 – «ծրագրային ապահովման մշակում» գործունեության տեսակով, ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկություն համարվել:

          0
          1. Ոչ, միայն համակարգչային տեխնիկայի նորոգման։

            0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *