Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Կիսվել՝

6 մեկնաբանություն - “Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում

  1. Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ գործակալության կամ կոմիսիայի՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ապրանքների մատակարարման գործարքների մասնակից եք: Այդ նույն փոփոխությունների արդյունքում 2020թ.-ից վերացվել է ընտանեկան բիզնես հասկացությունը։ Իսկ այժմ ունե՞ք որևէ կարգավիճակ՝ Ա/Ձ կամ ՍՊԸ, թե՞ որպես ֆիզ. անձ եք գործում:

      1. Ա/Ձ կարգավիճակը դա վարձու աշխատողի կարգավիճակ չէ, հետևաբար պետք է գործեք շրջ. հարկի դաշտում:

  2. Ոչ, օնլայն առևտուրը միկրոձեռնարկատիրության օրենքով բացառությունների մեջ է մտնում:

  3. Բայց մի կողմից էլ Դուք չեք առևտուրն իրականացնում, ինչքան հասկացա: Ձեր գործունեությունը մի փոքր մանրամասնման կարիք ունի:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *