Անձը ցանկանում է վերադառնալ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդի ժամկետը լրանալուց հետո

Քրիստինե.

Բարև ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում՝ մինչև 3 տարեկան։ Հունիսի 23-ին լրանում է երեխայի 3 տարեկանը, և ես տեղեկացրել եմ դպրոցի տնօրենին, որ գնալու եմ աշխատանքի։ Բայց տնօրենը ուզում է սեպտեմբերից ինձ ընդունի, ի՞նչ անեմ այս դեպքում: Ըստ կարգի քանի՞ օր առաջ դիմում ներկայացնեմ:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Անձը ցանկանում է վերադառնալ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդի ժամկետը լրանալուց հետո

  1. Բարև ձեզ: Դուք տեղեկացրել եք բանավոր, մեկ շաբաթ առաջ տեղեկացրեք գրավոր:

  2. Այդ դեպքում ինչպե՞ս է տնօրենը ցանկանում, որ հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 1-ը ձևակերպվի, չէ՞ որ օգոստոսի 20-ից դպրոցները գործում են: Միգուցե վճարովի արձակուրդ 35 օրով կամ չվճարվող արձակու՞րդ ձևակերպեք: Փողի խնդիր է, տնտեսում է ուզում անի, եթե հունիսի 24-ին չի համարելու աշխատանքի հետ վերադարձ, այդ դեպքում ի՞նչ, պետք է ազատի ու վերջնահաշվարկ վճարի:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *