Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

  1. Քանի որ դա կրում է ոչ միանգամյա բնույթ, ապա դա Ձեր ձեռնարկատիրական գործունեությունն է, ուստի պետք է գրանցվեք հարկային դաշտում: Եթե միայն նկարչությամբ և փորագրությամբ զբաղվեիք կարող էիք գործել որպես ֆիզ. անձ միկրոյի դաշտում և ոչ մի հարկ չվճարեիք, եթե չունեք այլ աշխատող, բայց քանի որ նաև վերավաճառքով եք զբաղվում, ապա պետք է բացեք ԱՁ և գործեք շրջհարկի դաշտում:

    0
  2. Կարծում եմ, որ որպես միկրոբիզնեսի այս տեսակ՝ Ստեղծագործական գործունեություն, որը նախատեսված է ցանկով, կարող եք գործել, որի համար պետք է հայտարարություն ներկայացնեք Ձեր տարածքային հարկային մարմին: Տվյալ գործունեության համար Ա/Ձ գրանցվել պետք չէ, քանի որ կատարում եք բնակչության պատվերները: Կարող եք նաև զանգել 099455932:

    0
  3. Բացեք ԱՁ, պետ. ռեգիստրում, եթե միայն ծառայություն եք մատուցելու կարող եք գործել միկրոյի դաշտում, եթե առք ու վաճառք եք իրականացնելու՝ ապա շրջանառության հարկի դաշտում պետք է գործեք:

    0
  4. Ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար պետք է օրենքով գրանցվեք։ Գրանցեք Ա/Ձ, պետք է աշխատեք շրջհարկի դաշտում։ Հարցերի համար զանգեք 077102252:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *