Աշխատանք կես դրույքով

Նարինե.

Որտեղ կարելի է կարդալ դրույքների վերաբերյալ, ավելի կոնկրետ` կա՞ արդյոք “կես դրույք” հասկացությունը: Կանխավ շնորհակալություն:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Աշխատանք կես դրույքով

  1. Հարգելի Նարինե, կես դրույք մեկ դրույք հասկացություն այժմ չկա աշխ. օրենսգրքում: Այժմ գործում են կրճատ աշխատաժամանակ, ոչ լրիվ աշխատաժամանակ հասկացությունները:
    Հոդված 140.Աշխատաժամանակի կրճատ տևողությունը
    1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
    1) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ.
    2) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ.
    3) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:
    2. Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
    (140-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն)
    Հոդված 141.Ոչ լրիվ աշխատաժամանակը
    1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
    1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.
    2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.
    3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.
    4) հաշմանդամի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա.
    5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:
    2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
    3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

    0
  2. Ինչ է նշանակում չնորմավորված աշխատանքային օրը: Որտեղի՞ց կարող եմ կարդալ մանրամասն: Եվ որո՞նք են աշխատաժամանակի տեսակները:

    0
  3. Դպրոցում մեկ դրույքով աշխատող հավաքարարը միաժամանակ կարո՞ղ է այլ աշխատանք կատարի և վարձադրվի երկուսի համար սահմանված գումարով` աշխատելով լրիվ աշխատաժամանակի պայմանով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *