Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված

Մարինե.

Բարև ձեզ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված

  1. Բարև Ձեզ: Աշխատողին կարող եք տրամադրել տեղեկանք ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն վճարված եկամուտների մասին:

  2. Սահմանված ձև գոյություն ունի՞: ՀԾ-ով տպել եմ ամփոփ տվյալներ, որտեղ երևում են եկամուտը, վճարված հարկերն ու սոց. վճարումները: Դա կլինի՞:

  3. Քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով աշխատողները չեն ստանում աշխատավարձ, այն կոչվում է եկամուտ: Այն կարող է կարգավորվել քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով և հաշվարկային փաստաթղթով, անհրաժեշտության դեպքում նաև կարելի է կազմել աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *