Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ տալ պարզաբանում հետևյալ հարցում. ՍՊԸ-ի աշխատողը ընդունվել է աշխատանքի 2004թ-ի հուլիսի 1-ից և քանի որ աշխատել է վնասակար պայմաններով, օրենքով հասանելիք արձակուրդային օրերը եղել են 48 օրացուցային օր, որը ներկայումս գործող օրենքով 35 օր է: Աշխատողը 2004-ից մինչև 2012-ի մարտ ամիսը չի օգտագործել իր հասանելիք արձակուրդներից 136 աշխատանքային օր: Չօգտագործված արձակուրդների տեղափոխման համար չի եղել որևէ հրաման: 2012թ-ի ապրիլի 10-ից աշխատանքից ազատվելու դեպքում խնդրում եմ ասել, թե քանի օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու, և հնարավորինս ըստ ՀՀ ԱՕ-ի կետերի հիմնավորեք: Արդյո՞ք տեղափոխման հրամանների բացակայությունը կարող է փոխել վերջնահաշվարկի օրերի քանակը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում

  1. Տեղափոխման հրամանները պարտադիր հանգամանք չեն ընդհանրապես, այս պարագայում առավել ևս, որքան չօգտագործած օր ունի, այդքանն էլ պարտավոր եք վճարել ազատվելուց:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *