Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման.

Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

  1. Նշանակեք բացակաները, երբ կներկայացնի անաշխատունակության թերթիկը, կհաշվարկեք նպաստը և կվճարեք:

    1. Խնդիրը կայանում է նրանում, որ պետական ապարատ է։ Բացակա դնելն էլ իր խնդիրն ունի՝ հարկավոր է հիմնավորել, ու չեմ կարողանում համապատասխան օրենքը գտնել։

  2. Եթե աշխատակիցը ներկայացնում է գրավոր դիմում, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա այսպես թե այնպես պետք է դադարեցնել նրա աշխատավարձը մինչև նրա՝ փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *