Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

Լալա Հ.

Բարև ձեզ:

Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում:

Շնորհակալ եմ շատ նախապես:

1 մեկնաբանություն - “Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

  1. Հարգելի Լալա, եթե օգտագործել է տվյալ և նախորդ տարիների արձակուրդները, ապա ճիշտ են ասել: Կա արձակման նպաստ, բայց դա այս դեպքի համար չէ, Դուք ասացիք, որ ազատվել է իր դիմումի համաձայն, այսինքն՝ 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

    Հոդված 129. Արձակման նպաստը

    1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ՝
    1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
    2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
    3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
    4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
    5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:
    2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *