Արդյո՞ք առցանց խանութը ենթակա է հարկման

Վահագն․

Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Առցանց խանութը հարկման ենթակա է և չի կարող գործել միկրոբիզնեսի համակարգում: Տվյալ դեպքում Երևանից դուրս գրանցելը ու տարեկան շրջանառության շեմը կապ չունեն, օրենքով սահմանափակված է:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Վահագն
Վահագն
6 տարի առաջ

Շնորհակալ եմ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ հարկման կարգին, տոկոսաչափին և այլ մանրամասներին, որևէ հղում կա՞։

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Վահագն

Հարկման կարգին, դրույքաչափին ծանոթանալու համար պետք է ուսումնասիրեք Հարկային օրենսգիրքը և այլ անհրաժեշտ իրավական ակտերը: